Ամերիկացի դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը կդադարեցնի իր դերասանական կարիերան: Այս մասին հայտնում է BBC News-ը:
Լոուրենսի խոսքով՝ ինքը մտադիր է ծախսել ժամանակն ակտիվիստական գործունեության վրա: Նա արդեն համագործակցում է Represent.Us ոչ առևտրային կազմակերպության հետ, որը պայքարում է քաղաքականության ոլորտում կաշառակերության դեմ ու աջակցում հակակոռուպցիոն օրենքներին:
Դերասանուհու խոսքով՝ ստեղծագործական դադարը կտևի մեկ տարի: Տվյալ պահին նրա վերջին ֆիլմը կդառնա «Կարմիր ճնճղուկ» ֆիլմը, որում նա կատարել է ռուս լրտես Դոմինիկա Եգորովայի դերը:
Աղբյուրը՝ tert.am