Մհերը, «Նեմրա»-ն և ևս 3 մասնակից «Դեպի եվրատեսիլի» եզրափակչում են, Թամար Կապրելյանը և ևս 4 մասնակից դուրս մնացին

Կայացավ  «Դեպի եվրատեսիլ» նախագծի առաջին կիսաեզրափակիչը, որի ժամանակ  հեռուստադիտողների և միջազգային փորձագետներից կազմված ժյուրիի քվեարկության  50/50 հարաբերակցությամբ եզրափակչի ուղեգիր ստացան Մհեր Արմենիան, Ռոբերտ Քոլոյանը, Գևորգ Հարությունյանը, Լուսինե Մարդանյանը և «Նեմրան»։

Հաղորդավարուհի Գոհար Գասպարյանն ասաց, որ եզրափակիչ անցած մասնակիցների անունները հայտարարում է պատահականության սկզբունքով և չի արտացոլում նրանց տեղերը։ Նա հայտնեց, որ պրոֆեսիոնալ ժյուրին գնահատել է 1-8 բալային համակարգով։ Այսօրվա քվեարկությանը մասնակցել են Շվեդիայի, Էստոնիայի, Մալթայի, Խորվաթիայի, Իսրայելի և Կիպրոսի ներկայացուցիչները:

Գոհարի փոխանցմամբ` միջազգային ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքները էապես տարբերվել են իրարից։ Թե ով քանի միավոր էր հավաքել ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկությամբ, կհրապարակվի եզրափակչից հետո։

Պայքարից դուրս մնացին «Գաթա» բենդը, Անգելը, Ժաննա Դավթյանը, Հայկ Կասպարովը և Թամար Կապրելիանը։

Աղբյուրը՝ life.tert.am