45-ամյա Քեմերոն Դիասը սպասում է առաջնեկին։ Մի քանի տարվա անհաջող փորձերից հետո հայտնի դերասանուհին վերջապես կարողացել է հղիանալ։
Դերասանուհին և նրա երգիչ, կիթառահար ամուսին Բենջի Մեդենը շուտով ծնող կդառնան։ Բեղմնավորման համար նրանք օգտվել են փորձանոթային բեղմնավորման մեթոդից։ Ապագա երեխայի սեռը չի հաղորդվում։
Զույգն ամուսնացել էր մոտ 3 տարի առաջ, հայտնում է Aceshowbiz պորտալը։
Աղբյուրը՝ 1in.am