Exclusive. «Հստակ ասել չեմ կարող, բայց հնարավոր է՝ 50-ամյակս նշեմ նաև ԱՄՆ-ի իմ հանդիսատեսի հետ». Գրիշա Աղախանյան

Մարտի 4-ին Արամ Խաչատրյանի մեծ համերգասրահում տեղի կունենա երգիչ, շոումեն Գրիշա Աղախանյանի, ինչպես ինքն է նշում առաջին 50-ամյակին նվիրված համերգը: Սպասվող համերգի մանրամասների մասին LosArmNews.com կայքը զրուցել է շոումենի հետ:

-Գրիշա, ինչպե՞ս առաջացավ միտք՝ 50 ամյակը տոնելու հենց այս ֆորմատով:

– Ինձ մոտ կային նման մտքեր, բայց երկմտում էի՝ արժե, թե ոչ:  Հետո ՝ընկերների հետ շփվելու ժամանակ, խոսակցություն բացվեց իմ տարեդարձից, ու իրենց կողմից էլ նման առաջարկ եղավ ու որոշեցինք իրագործել:

Համերգի ժամանակ ելույթ ունեցող հատուկ հյուրերի թվում ներգրավվել են բոլոր այն մարդիկ, ում հետ համագործակցել ու աշխատել եմ:

-Հայաստանում կազմակերպված միջոցառման ժամանակ ինչ-որ անակնկալներ լինելու՞ են:

Վստահ եմ, որ  կլինեն անակնկալներ, բայց ինձ էլ դեռ չեն ասում, թե ինչ անակնկալներ է սպասվում:

-Բավական հաճախ եք լինում ԱՄՆ-ում, հնարավո՞ր է, որ նման կերպ Ձեր 50-ամյակը նշեք նաև այնտեղ:

Շատ կուզեմ, իսկապես: Հստակ ասել չեմ կարող, բայց հնարավոր է՝ 50-ամյակս նշեմ նաև ԱՄՆ-ի իմ հանդիսատեսի հետ: Թե ինչպես կամ ինչ ֆորմատով կլինի, դրա մասին խոսելը դեռ վաղ է: Ամեն դեպքում, կարծում եմ՝  որևէ բան կկազմակերպեմ:

-Գրիշա, այս պահին ի՞նչ գործունեություն եք ծավալում:

Հիմա նկարահանվում եմ «Շանթ» հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Անուղղելիները» հեռուստասերիալում. Առայժմ որևէ այլ նախագծում ներգրավված չեմ:

LosArmNews.com