«Իմ մասին ամենամեծ սուտը՝ ամուսինս ինձ լքել է ու փախել արտասահման, ես էլ միայնակ պահում եմ մեր դստերը» . Գոհար Հայրապետյան

ArenaNews.am կայքը, շարունակելով բլից հարցազրույցների շարքն, այս անգամ հարցերն ուղղել է հայկական հեռուստաեթերի ամենականացի հաղորդավարուհիներից մեկին՝ Գոհար Հայրապետյանին:

Հիշեցնենք, որ հաղորդավուհին այժմ «Երկիր մեդիա» հեռուստաընկերության եթերում վարում է «Կին|Յան» հաղորդումը: 

-Եվ այսպես, Գոհար, սկսեցինք,

Ի՞նչ կարելի է սպասել բարկացած կնոջից:

-Ինչ ասես: Բարկացած ու հատկապես վիրավորված կինը բնության տարերքի է նման: Եվ առհասարակ կանայք ավելի դաժան են, քան Դարվինի օրենքը:

Ո՞ր բառի սխալ արտասանությունն է Ձեզ հունից հանում:

-Ծնուդտ շնորհավորը:

Ձեր մասին ամենամեծ սուտը:

-Որ ամուսինս ինձ լքել է ու փախել արտասահման, ու ես միայնակ պահում եմ մեր դստերը:

Անմարդաբնակ կղզի գնալուց ում կամ էլ ինչ վերցնենք, եթե արդեն իսկ մեզ ուղեկցում է մեր տղարմարդը, վերցրել ենք կողմետիկա ու գրքեր:

-Բջջային հեռախոս, որովհետև տղամարդիկ հեռանալու վատ սովորություն ունեն, իսկ կոսմետիկան ու գրքերը՝ վերջանալու և ընթերցվելու: Իսկ հեռախոսով այսօր ցանկացած խնդիր կարելի է լուծել:

Քանի՞ օր/ժամ/շաբաթ կարելի է սպասեցնել տղամարդուն:

-Նայած թե ինչի համար: Թատրոն գնալու համար, օրինակ, 15 րոպե: Սիրտդ նվիրելու համար, ցանկալի է ավելի երկար սպասեցնել, որ վստահ լինես, ապահով ձեռքերի ես հանձնել:

Ասում եք՝ «Ինչ ուզում ես արա երեխուդ համարուզում ես բռիդ մեջ ձվածեղ արաարմունկիդ վրա քյուֆթամիևնուն է վերջում հոգեբանի «կուշետկին» պառկած քեզնից բողոքելու է»։  Սա բոլո՞ր երեխաների դեպքում է գործում:

-Հիմնականում՝ այո: Բայց իսկական մայրական սերն այնքան մեծ է, այնքան անշահախնդիր, որ դա նշանակություն չունի: Մայրը միևնույն է սիրում է:

Ծերանալուց ուինչպես մի անգամ ասել եքմարդկային ավերակներից բացի էլ ինչի՞ց եք վախենում:

-Ինձնից:

«Կին|Յան» հաղորդման ո՞ր եթերն է եղել ամենատպավորիչը:

-Հայու գենի մասին առաջին Կին/Յանը:

Ձեզ քննադատողներն առնվազն..

-Նորմալ մարդիկ են: Ես ոսկի չեմ, որ բոլորն ինձ սիրեն:

րտահայտությունորն ամենից տեղինն է հայ քաղաքական դաշտը նկարագրելու համար:

-Երբ ցինիզմը դառնում է քաղաքական կատեգորիա:

Ի՞նչ եք կարդում հիմա:

Վահան Զանոյան «Հեռու մի տեղ»:

-Եթե Գոհար Հայրապետյանը երկարացնի իր վարսերը, կնշանակի…

-որ, վերջապես իր ընկեր ոճաբանները համաձայնել են փոխել իր ոճը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում