Հայտնի է` որքան գումար է վաստակել Ադելը հյուրախաղերի արդյունքում

29-ամյա երգչուհի Ադելը 15 ամիս տևած համաշխարհային հյուրախաղերի արդյունքում 142 միլիոն ֆունտ՝ մոտավորապես 197 միլիոն դոլար է վաստակել: Տեղեկությունը հաստատել են երգչուհու ներկայացուցիչները:

Ադելը    իր 121 ելույթների արդյունքում գոյացած 197 միլիոն դոլարից ստացել է ընդամենը 42 միլիոն դոլարը: Գումարի մնացած մասով մենեջերները հոգացել են հյուրախաղերի ծախսերը, մի մասն էլ ապագա նախագծերի իրականացման համար է ծախսվելու:

Ադելի կարիերան հենց սկզբից էլ շատ հաջող է եղել:  Առաջին  ալբոմը, որը թողարկվել է 2008 թվականին և կոչվում է  «19», մեծ եկամուտ է ապահովել երգչուհուն:  Իսկ 2009 թվականին կայացած «Գրեմի» մրցանակաբաշխությանը Ադելը հաղթել է   «Լավագույն երգչուհի» և «Լավագույն   փոփ- վոկալ կատարում » անվանակարգերում:

Աղբյուրը՝ life.panorama.am