«Ես կոնկրետ երգիչ Էրիկին չեմ սիրում,ոչ իր մարդ աշխարհը, ոչ էլ իր քթի մեջ կլկլացնող ձայնը․․․». Լիանա Զուրաբյանի սկանդալային գրառումը

Լիանա Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում հերթական սկանդալային գրառումն է կատարել.

«Սիրելի հայրենակիցներ,երբ ինչ-որ մեկին եք ներկայացնում,նա կլինի արդի գրող,երգող,լրագրող թե գրագրող,գրողի ծոցը ուղարկեք ձեր ավելորդ շռայլ ու ճոխ արտահայտությունները,ձեր խոսքում եղեք ճիշտ և հստակ,ինչ-որ մեկին են լուսաբանում, հարցազրույց կամ երգի տեսահոլովակ, ու գրում բոլորի կողմից սիրված,ախ մի ասեք այդ բոլորը ովքեր են,տվյալ մարդու ընտանիքի անդամները՞,չի կարելի ախր,ես արդեն ֆբ-ն էլ եմ համարում միջակություն,հասկացանք մարդիկ եսակենտրոն են,սիրում են գովք,հա բայց եկեք գովենք այդ մարդուն իր օջախում,կենացը խմենք իր առիթին,բայց հրապարակավ անպատասխանատու արտահայտություններ չանենք,տեղից ով ելնում է լրագրող է,և ում ցանկանում է, դարձնում է բոլորի սիրելին,այնինչ մարդկության կարող է 5%էլ չգիտի այդ մարդուն,կամ թեկուզ գիտեն,ճանաչված է,բայց մի նշեք ձեր գովազդում բոլրի կողմից սիրված արտահայտությունը,ես կոնկրետ երգիչ Էրիկին չեմ սիրում,ոչ իր մարդ աշխարհը,ոչ էլ իր քթի մեջ կլկլացնող ձայնը,ով է թույլ տվել գովազդ կարդացողին հրապարակի` <<բոլորի կողմից սիրելի>> արտահայտությունը,ես կարող եմ հստակ պատասխանատվություն պահանջել,ես էլ իմ հայրենիքում ապրող մի քաղաքացի եմ,և բոլորից մեկը,եղեք ձեր գրառումների և նյութերի մեջ ավելի հստակ, և ճիշտ,ես պետք է անձնական մի պարզ ճշմարտություն գրառեմ այս պահին,վերջերս Հանքավանի հանգստյան տներից մեկում կայացավ իմ սիրո պոեզիան,լուսաբանվել էր կայքերում այս առիթը իրենց տնօրինության կողմից,և ես բնավ չնեղվեցի,երբ մարդիկ գրել էին թե`<<Իր ասմունքով հանդես կգա ճանաչված ասմունքող`Լիանա Զուրաբյանը>>,ես էլ կուզեի նշեին սիրված բառը,բայց մարդիկ ինչ ճիշտն է, այն էին գրառել,չէ որ մարդկության մի մասը ինձ չի սիրում,այսինքն նրանք ովքեր չեն զգում իմ աշխարհը))) դե ինչ ասեմ այսքանը,տառակերնե՛ր, ուշ ժամի եմ գրառում, և արագ,ինչպես լինի տառասխալներ կունենամ, սխալներս ուղղեք,նորմալ է,ովքեր էլ հասկացան միտքս, ու զգացին ճիշտը շնորհակալ եմ….