Նոր սիրավե՞պ հայկական շոու բիզնեսում. պարզաբանում է երգիչ Գոշի պրոդյուսերը

Life.panorama.am-ի   տեղեկություններով՝ դերասան-երգիչ Գոշի սիրտն ամենևին էլ ազատ չէ և նրա ընտրյալը դերասանուհի Եվա Զոհրաբյանն է, ում հետ միասին Գոշը նկարահանվում է «Ոսկե դպրոց» սիթքոմում:

Կայքը կապ հաստատեց Գոշի պրոդյուսերի՝ Սոֆյա Ղուլյանի հետ`ճշտելու տվյալ տեղեկության հավաստիությունը:

«Նման բան չկա, ավելին ասեմ, Եվան արդեն վաղուց գտել է իր երկրորդ կեսին»,- մեզ հետ զրույցում հստակեցրեց Սոֆյան:

Ըստ նրա՝ այդ խոսակցությունների պատճառներից մեկը գուցե օրեր առաջ կայացած իրենց երկուսի ֆոտոշարքի լուսանկարն է եղել, որը Գոշը հրապարակել է իր միկրոբլոգում. «Գուցե այդ լուսանկարն է պատճառը կամ գուցե՝ սիթքոմի սցենարական լուծումները, ըստ որոնց՝ Եվայի կերպարը սիրահարված է Գոշի հերոսին: Եվային և Գոշին բացի մտերիմ ընկերական հարաբերություններից, որևէ այլ զգացում չի կապում»,- նշեց Սոֆյա Ղուլյանը:

Անդրադառնալով Գոշի անձնական կյանքին՝ Սոֆյան ասաց, որ նա դեռ չի գտել իր երկրորդ կեսին. «Այս պահին Գոշն ավելի շատ կենտրոնացած է իր աշխատանքիս վրա: Շուտով պատրաստվում է ներկայացնել նոր երգ, իսկ դրանից հետո արդեն՝ նոր տեսահոլովակ: Ի դեպ՝ ուզում եմ տեղեկացնել, որ ընդամենը օրեր հետո, իսկ ավելի կոնկրետ՝ փետրվարի 17-ին, տեղի կունենա Գոշի և նրա Fan ակումբների անդամների հետ հանդիպումը, որոնց թիվն իսկապես բավական շատ է: Այս հանդիպման մտքին ես և Գոշը եկել ենք՝ ելնելով այն բազմաթիվ հաղորդագրություններից, որոնք որ նա ստանում է ամեն օր»,- պատմեց երգչի պրոդյուսեր Սոֆյան Ղուլյանը:

Աղբյուրը՝ life.panorama.am