ԱՄՆ Օռլանդո քաղաքի ոստիկանության հաղորդմամբ, հայտնի երգչուհի Լանա Դել Ռեյիի նկատմամբ իրականացվել է առևանգման փորձ: Փետրվարի 2-ինիրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են 43-ամյա Մայքլ Հանթին, ով պատրաստվում էր առևանգել 32-ամյա երգչուհուն:
Ինչպես հայտնի է դարձել ավելի ուշ, հանցագործը, զինված դանակով, պատրաստվում էր մուտք գործել երգչուհուն համերգի սրահ ու առևանգել նրան: Բարեբախտաբար, ծրագրվող հարձակման մասին հայտնի է դարձել ոստիկանությանը:
Արագ կողմնորոշվելով՝ իրավապահները ձերբակալել են ենթադրյալ հանցագործին: Իսկ թե ինչի համար էր Հանտը որոշել առևանգել երգչուհուն, դեռևս պարզ չի: Նա նախկինում երգչուհուն հետ որևէ առնչություն չի ունեցել:
Աղբյուրը՝ life.panorama.am