Ուիլ Սմիթն ու Ջադա Փինքեթն ամուսնալուծվում են 20 տարվա համատեղ կյանքից հետո. ԶԼՄ-ներ

Ամերիկացի դերասան Ուիլ Սմիթն ամուսնալուծվում է կնոջ՝ Ջադա Փինքեթ Սմիթի հետ 20 տարվա համատեղ կյանքից հետո: Այս մասին հայտնում է Radar Online-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները:

Պարբերականի տվյալներով՝ ամուսիններն արդեն առանձին են ապրում և ներկա պահին հոգեբանի են այցելում: Աղբյուրը հայտնել է, որ զույգը նման որոշում է կայացրել, երբ իրենց երեխաներն սկսել են ինքնուրույն ապրել: Նրանք նախ որոշել են փորձել առանձին ապրել, և դա նրանց դուր է եկել:
Եթե հոգեբանի խորհրդատվությունները չօգնեն նրանց միավորվել, ապա կսկսեն ամուսնալուծության գործընթացը և կբաժանեն 270 մլն դոլար արժողությամբ ունեցվածքը:
Զույգն ամուսնացել է 1997-ին: Նրանք երկու համատեղ երեխա ունեն՝ 19-ամյա Ջեյդենը և 17-ամյա Ուիլոուն, իսկ Սմիթը նախորդ ամուսնությունից նաև 25-ամյա որդի ունի՝ Թրեյը:

Աղբյուրը՝ tert.am