Ինչպես արդեն հայտնել ենք երեկ տեղի է ունեցել երգչուհի Աննա Դովլաթյանի և դերասան, այս անգամ նաև որպես երգիչ ներկայացած Դավիթ Աղաջանյանի «Մեկ վայրկյան» երգի պրեմիերան: Զույգի համագործակցության, երգի ստեղծման գաղափարի ու առաջիկա անելիքների մասին LosArmNews.com կայքը զրուցել է երգիչ Դավիթ Աղաջանյանի հետ:
-Դավիթ, ինչպե՞ս ծնվեց «Մեկ վայրկյան» երգի գաղափարը, ո՞վ է երգի ու երաժշտության հեղինակը, կխնդրեմ մանրամասնեք:
-Գաղափարը անսպասելի է ծնվել, ի դեպ չէի համարձակվում երգել, Աննան, ինչպես ասում են, ինձ հավաստիացրեց, որ վատ չեմ երգում և որոշեցի փորձել:
Տեսահոլովակը նույնպես 1 վայրկյանում է որոշվել, որ պետք է նկարահանենք. Որոշեցինք նկարհանել տեսահոլովակ, քանի որ ցանկանում էինք ուղղակի հիշատակ թողնել մեզ համար: Ասեմ, որ սկզբում չէի համարձակվում երգել, քանի որ գիտեմ, թե ինչպես են քննադատում և մտածեցի, որ սա ևս քննադատության թեմա կդառնա, բայց փորձեցի:
Հիմա, երբ կարդում եմ մեկնաբաննություններն, իսկապես զարմանում եմ, որ դեռ նույնիսկ 1 քննադական մեկնաբանություն չեմ տեսել. շնորհակալ եմ հանդիսատեսին ոչ շատ խիստ դատելու համար:
Մեզ հետ ննկարահանման ժամանակ աշխատել է պրոֆեսիոնալ թիմ. Երաժշտության հեղինակն Աննան է, բառերը՝ Վարդան Սմբատյանի, տեսահոլովակի ռեժիսոր՝ Արսեն Երեմյան, օպերատոր՝ Սուրեն Թադևոսյան, գործիքավորումը՝ Կարեն Զաքարյանի:
-Իրավաբան, դերասան ու կարծես արդեն նաև երգիչ, Ձեր առաջի՞ն փորձն էր ներկայանալու որպես երգիչ, կշարունակե՞ք փորձել Ձեզ այս ասպարեզում:
-Այո, առաջինն էր, բայց լուրջ մտադրություններ չունեմ այս ասպարեզում շարունակելու, սա ուղղակի մեզ համար հուշ և անակնկալ էր: Ւնձ որպես երգիչ չեմ տեսնում, ավելի ճիշտ՝ ժամանակը ցույց կտա:
–Եվ երաժշտության առումով, և սեփական բիզնեսի հարցում և կարծես ցանկացած տեղ Դուք և Աննան մասին եք, մտավախություն չկա՞ որ հոգնեցնեք մեկդ մյուսին:
-Հոգնեցնելու հարց չկա, նույնիսկ այս հարցի հետ համաձայն չեմ: Չես կարող հոգնել մի մարդուց, ում սիրում ես: Հենց սիրո բանաձևը դրանում է կայանում, որ հաճելի է միասին անել ամբողջը. ես թույլ եմ տալիս Աննային ամեն հարցում իմ կողքին լինել:
–Այս բոլոր ոլորտներից ո՞րն է Ձեզ ավելի հոգեհարազատ և ի՞նչ նոր էքսպերիմենտներ սպասեն Ձեր երկրպագուներն առաջիկայում:
Ինձ համար ամեն դեպքում հոգեհարազատ է տեսախցիկի հետ աշխատելը , ուղղակի տեսակով այնպիսին եմ, որ շուտ եմ ձանձրանում ու նոր ոլորտներ եմ փնտրում:
Շուտով Հայաստանում կներկայացնեմ «UDS game»-ը, որը վստահ եմ՝ շատ կհետաքրքրի հայությանը: Պլանավորում եմ փետրվարի 4-ին Մոսկվայում բիզնես հանդիպումներ անցկացնել, այնուհետև կլինի արդեն «UDS game»-ի ներկայացումը:
–Եվ վերջում՝ Դավիթ, կարո՞ղ են Ձեր երկրպագուները 2018-ին սպասել Ձեր հարսանիքին:
-Ասեմ, որ պլանների մեջ մտնում է այս տարի, իսկ թե կոնկրետ երբ, այդ մասին բոլորն էլ կիմանան: