Քիմ Քարդաշյանը ներկա է գտնվել իր երրորդ երեխայի լույս աշխարհ գալուն։ Հեռուստաաստղը եղել է փոխնակ մոր կողքին ծննդաբերության ողջ ընթացքում և հենց նա է առաջինը գրկել նորածին փոքրիկին՝ հպելով իր մաշկին:
Երեխայի լուսյս աշխարհ գալու ժամանակ հիվանդանոցում է եղել աստղային ողջ ընտանիքը՝ Քիմի քույրերն ու նաև մայրը՝ Քրիս Ջենները:
Ռեփեր Քանյե Ուեսթը, նույնպես գտնվել է ծնարանում և ծննդաբորթյանը հետևել է վարագույրի հետևում։ Նա դուրս է եկել, երբ երեխան լույս աշխարհ է եկել, և նրան ձեռքը վերցրել։
Հետաքրքիր է, որ փոխնակ մորը ևս հնարավորություն են տվել մի քանի րոպե գրկել փոքրիկին ու վայելել փոքրիկի հետ շփումը:
Հիշեցնենք, որ աղջիկը լույս աշխարհ է եկել երկուշաբթի օրը՝ հունվարի 15-ին, առավոտյան ժամը 12:47։ Աղջնակն ունի 3.3 կգ քաշ: