Դոլորես Օ’ Ռիորդանի մահվան լուրից հետո The Cranberries խմբի ալբոմների վաճառքը ռեկորդային աճել է

Երեկ հայտնի դարձավ, որ Լոնդոնում մահացել է իռլանդական Cranberries ռոքի խմբի երգչուհի Դոլորես Օ’Ռիորդանը։ Նա  46 տարեկան էր։ Այս մասին հայտնում է  BBC-ն:

Դոլորես Օ’ Ռիորդանի մահվան մասին լուրը հետաքրքրության նոր ալիք է բարձրացրել  The Cranberries խմբի երաժշտության հանդեպ։ Երեկվանից խմբի ալբոմների վաճառքը ռեկորդներ է սահմանում Amazon-ում և iTunes-ում։

Ինչպես հայտնում է TMZ-ը, երգչուհու  թե՛ սոլո ալբոմները, թե՛ The Cranberries խմբի ալբոմները Amazon-ում վաճառքի առաջատարներ են դարձել։

Աղբյուրը՝ life.tert.am