Վարդան Հովսեփյան.«Սիրելիիս հետ` առանց ավելորդ աղմուկի»

Վարդան Հովսեփյանը պատմել է նախորդ տարի իր կյանքում տեղի ունեցած մեծ իրադարձության եւ այն մասին, թե ինչ ակնկալիքներ ունի 2018 թվականից:

– Մարմնավորել եք տարբեր կերպարներ, եղե՞լ են այնպիսիք, որ մոտ են իրական կյանքին։

– Իրական կյանքում լինում են կրկնվող դեպքեր, իսկ պատճառներից մեկն այն է, որ կերպարները շատ են ու տարբեր, եւ, իհարկե, կարելի է գտնել նմանություններ, բայց լիովին նույնը չի հանդիպել դեռ։

– Դերասանի աշխատանքային խիտ գրաֆիկ` նկարահանումներ սերիալներում, ֆիլմերում, գովազդներում, գործունեություն, եւ այս ամենի հետ մեկտեղ` անձնական կյանք, սիրելի ու ապագա կին, հասցնո՞ւմ եք։

– Իհարկե, հասցնում եմ, կարծում եմ` առանց դրա ստեղծագործելն անհնար կլինի:

– 2017 թ.-ի ամենամեծ ձեռքբերումը:

-Ինձ համար իմ յուրաքանչյուր ձեռքբերումն է մեծ, բայց կառանձնացնեմ մի առանձնահատուկ արարողություն իմ կյանքում, որ տեղի ունեցավ հենց նախորդ տարի. կնքվեցի եւ դարձա իսկական հայ քրիստոնյա։

– Հաջողություններ, անհաջողություններ, ինչպե՞ս կամփոփեք նախորդ տարին։

– Տարին կամփոփեմ ինձ համար շատ կարեւոր վերոնշյալ արարողությամբ. դա իսկապես մեծ իրադարձություն էր իմ կյանքում։

– Ինչպե՞ս դիմավորեցիք 2018 թվականը:

– Ամանորը, ինչպես միշտ, այս անգամ եւս նշեցի ընտանքիս հետ։

– Ասում են, որ նոր տարին իր հետ բերում է նոր նպատակներ, ծրագրեր, ինչո՞ւ չէ, նաեւ նոր երազանքներ։ Ի՞նչ եք կարծում, այս տարին անձնական կյանքը լիովին դասավորելու համար հարմա՞ր կլինի, սպասե՞նք նորությունների։

– Ոչինչ չեմ սիրում նախապես պլանավորել, ծրագրել, ամեն ինչ Աստծո ձեռքերում է, ինչպես կկամենա, այդկերպ կլինի, բայց ցանկանում եմ, որ 2018-ն իր հետ բերի խաղաղություն, ուզում եմ, որ պատերազմներ չլինեն, ուզում եմ, որ բոլորս հանգիստ ապրենք։

Աղբյուրը՝ bravo.am