«Wow, փաստորեն միայն ՇՊՌՕՏ-ին չի կարելի տարազ հագնել, մեր կովերին կարելի է». Շպռոտ

Սոցցանցերում մեծ աղմուկ բարձրացրած տարազով կովի պաստառն անտարբեր չի թողել անգամ  Շպռոտին և նա թեմայի վերաբերյալ գրառում է կատարել Instagram-ում։

«Wow, փաստորեն միայն ՇՊՌՕՏ-ին չի կարելի տարազ հագնել, մեր կովերին կարելի է»,- գրել է երգչուհին:

Հիշեցնենք, որ ԱՄՆ տեղափոխված երգչուհին վերջերս հերթական անգամ հայտնվել էր քննադատությունների  կենտրոնում իր «Գարուն եկավ»  երգի տեսահոլովակի պատճառով: Այստեղ երգչուհին ներկայացել էր տարազով՝ դրան համադրելով վառ շպար ու համարձակ պարային շարժումներ:

Իր հասցեին հնչած քննադատություններին երգչուհին այսպես էր պատասխանել.

«Ինձ համար մարդու հոգին ամենամեծ արժեքն է։ Իսկ տարազը ձեր հոգին չի փրկի։ Մշակույթը նոր սերունդն է ստեղծում, մեռելներին հանգիստ թողեք։ Միայն Աստված ինձ կարա դատի»:

LosArmNews.com