«Առաջին անգամ» խորագրի հերոսուհին երգչուհի Ջուսն է.
Ե՞րբ առաջին անգամ հասկացաք, որ պետք է դառնաք երգչուհի:
Երեւի 5 տարեկանում, երբ հաասկացա, որ ցանկանում եմ լինել բեմում՝ լույսերի ներքո, բարձրախոսը՝ ձեռքիս… եւ ինձ բարձր ծափահարեն:
Ո՞ւմ եք առաջինը պատմում Ձեր կյանքում տեղի ունեցող նորությունները:
Մայրիկիս:
Առաջին անգամ ո՞ր տարիքում եք սիրահարարել:
Չորս տարեկանում մանկապարտեզում սիրահարվել էի կապուտաչյա Սերյոժային, սակայն նա ինձ չէր նկատում:
Ե՞րբ եք առաջին անգամ սեր խոստովանել:
Վեց տարեկանում շատ գեշ մի տղայի սեր խոստովանեցի, նա ուղղակի ծիծաղեց վրաս: Դրանից հետո ոչ մեկի էլ սեր չեմ խոստովանել: Հիմա հակառակն է՝ ինձ են սեր բացատրում:
Ե՞րբ են առաջին անգամ Ձեզ սեր խոստովանել:
7-րդ դասարանում: Այնպիսի տղա էր սեր խոստովանել, որն ինձ բացարձակ չէր հետաքրքրում…
Առաջին հիասթափությունը…
Հենց մանկապարտեզում է եղել իմ առաջին հիասթափությունը, երբ իմ մանկական սերը մնաց անպատասխան:
Ձեզ հանդիպած առաջին դժվարությունը: Ինչպե՞ս եք այն հաղթահարել:
Նայած՝ ինչ դժվարություն: Եթե երգեցողության մասին խոսենք, դա այն ժամանակ էր, երբ ես Էստրադային եւ ջազային արվեստի քոլեջում սկսեցի վոկալ պարապել, միշտ մտածում էի, որ չեմ ունենա հզոր ձայն: Բայց ժամանակի ընթացքում ամեն դժվարություն հաղթահարեցի՝ ինքս ինձ ապացուցելով, որ եթե շատ ցանկանամ, կհասնեմ իմ ուզած արդյունքին:
Ձեր առաջին երգը:
«Առվակ» խմբում երգում էի ռուսերենով մի երգ, կոչվում էր «Ёжик»: Հուզիչ մանկական երգ էր այն մասին, որ ուզում ես շոյել ոզնուն, բայց դա չի ստացվում, քանի որ մատիկներդ ծակծկում է…
Առաջին մեծ հաջողությունը:
Նույն «Առվակ» խմբով հրավեր ստացանք եւ գնացինք Մոսկվա՝ «Останкино» հեռուստատեսային կենտրոն եւ նկարահանվեցինք ամանորյա «Огонек» ծրագրում: Մեզ տեսավ ամբողջ Սովետական միությունը:
Ձեզ համար առաջնային է…
Պրոֆեսիոնալիզմը, ճշմարտությունը:
Կա՞ր թեմա, որն այսօր առաջին անգամ բացահայտեցիք:
Դեռ չէ, ամեն ինչ գնում է իր հունով 🙂
Աղբյուրը՝ style.news.am