Ռիկի Մարտինը գաղտնի պսակադրվել է հայկական արմատներով ընկերոջ հետ

Հայտնի երգիչ Ռիկի Մարտինը խոստովանել է, որ արդեն ամուսնացած մարդ է, քանի որ վերջերս գաղտնի պսակադրվել է փեսացուի՝ Ջվան Յուսեֆի հետ:

Հայտնի է, որ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող երգիչը շոկային բացահայտումն արել է E! News-ի հետ զրույցում:

Քառասունվեցամյա Մարտինի խոսքով՝ այժմ ինքն ու Յուսեֆը միասին են ապրում ու մեծացնում են  երկվորյակներ Մատեոյին ու Վալենտինոյին:

«Ես արդեն ամուսին եմ, բայց մի քանի ամսից մեծ խնջույք ենք կազմակերպելու: Ես նախապես այդ մասին ձեզ կտեղեկացնեմ»,-ասել է երգիչը՝ մանրամասնելով, որ իրենք կնքել են պաշտոնական պսակադրության համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը:

Հայտնի է, որ զույգը սկսել է հանդիպել 2016թ.: Աղբյուրը մանրամասնում է, որ Ջվան Յուսուֆը 33 տարեկան է: Նա ծնվել է Սիրիայում և մասնագիտությամբ նկարիչ է: Յուսուֆի մայրը հայկական արմատներ ունի:

Աղբյուրը՝ tert.am