«Պատրաստ եմ սկեսուրիս մամա ասել՝ կախված իր վերաբերմունքից». Սոնա Ռուբենյան

-Եվ այսպես Սոնա, սկսեցինք.

Առավոտյան քանի՞ տասնյակ անգամ պետք է զարթուցիչը զնգա, որ Դուք արթնանաք:

Շաաատ երկար:

Եթե տանը ամանները լվանում եք Դուք, նշանակում է…

Այդպիսին բան լինել չի կարող:

-Սմայլիկ, որն ամենից հաճախ եք օգտագործում:

Ծիծաղելուց լացող սմայլիկն եմ շատ օգտագործում:

-Վերջին անգամ որտե՞ղ եք «չեք ին» եղել:

Երևանում:

-Զեղչերի օրերին կարող ե՞նք Ձեզ հանդիպել հագուստի խանութներում:

Հերթ կանգնել չեմ սիրում:

-Եթե հավաքվել եք Դուք, Մաշա Մնջոյանն ու Հայկ Պետրոսյանը, նշանակում է…

Նշանակում է բոլորի ականջները ցավեցնելու ենք:

-Հարևանություն անու՞մ եք:

Անշուշտ:

-Ու՞մ կհաջողվի լուսնին իսկապես գրկել ու մայրիկին նվիրել:

Բոլոր երեխաներին:

-Ոչ աշխատանքային օրերին  կարելի է քնել մինչև..

Անվերջություն:

-Տասնյակ թե՞ մի քանի հարյուր անպատասխան նամակ ունեք սոցցանցերի Ձեր էջերում:

Մի քանի հարյուր:

-Կա՞ այս աշխարհում մի երգ, որը Սոնայի մոտ լավ չի ստացվում:

Այ դա չգիտեմ, հանդիսատեսը դա կասի, բայց իհարկե կլինեն:

Ձեր ամենամեծ վախը..

Մթությունից:

Առանց ո՞ր ուտեստի չեք կարող ապրել:

Ամեն ինչ շատ եմ սիրում, չեմ կարող առանձնացնել որևէ մեկը:

Ֆոտոշոփի ծրագրերից օգտվու՞մ եք:

Իհարկե:

Աշխարհում գրանցված բոլոր ավերիչ փոթորիկներն ունեն կանանց անուններ, արդյո՞ք սա պատահականություն է:

Ոչ, ոչ, բնականաբար մտածված է:

Ի՞նչ կանեք եթե Ձեզ նվիրենք Iphone X:

Ես հենց հիմա Iphone X-ով եմ խոսում:

-Պատրա՞ստ եք Ձեր սկսեսուրին մամա ասել:

Դա կախված է իր վերաբերմունքից՝ շատ ջերմ ու շատ լավ վերաբերմունքից:

-Ապառիկով ի՞նչ եք երբևէ գնել:

Չեմ գնել ոչ մի բան:

-Ի՞նչ անել, եթե ճանապարհիդ սև կատու է  հանդիպել:

Շարունակել ճանապարհը, բացարձակ սնահավատ չեմ:

Քանի՞ րոպեում կարող եք շպարվել ու վերջնական տեսքի գալ:

3 րոպեում՝ ռեկորդս:

-Եվ վերջում՝ ի՞նչ կարող են մարդիկ սովորել Ձեզնից:

Իրենք էլ կարող են 3 րոպեում մեքենայի մեջ շպարվել սովորել:

Աղբյուրը՝ ArenaNews.am