Ջասթին Բիբերի շննդավայրում՝ Կանադայի Սթրաթֆորդ քաղաքում շուտով բացվելու է երգչի թանգարանը, որտեղ ցուցադրվելու են նրա անձնական իրերը:
Այն իրերը, որոնք տեղ կգտնեն այս թանգարանում, տրամադրել ու դեռ տրամադրելու են նրա մտերիմներն ու բարեկամները. Մասնավորապես երգչի տատիկն ու պապիկն արդեն թանգարանին են նվիրել թոռանը պատկանող մոտ 100 ցուցանմուշ:
Թանգարանի հիմնադիրները հույս են հայտնել, որ այս քայլը կխթանի նաև դեպի այս քաղաք զբոսշրջիկների մեծ հոսքի, քանի որ երիտասարդ երգչի երկրապագուներն իսկապես շատ են: