Քիմ Քարդաշյանը հրապարակել է հայազգի հոր լուսանկարը՝ մատնանշելով հոր և իր որդու նմանությունը

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն իր Instagram-ում հրապարակել է հոր լուսանկարը՝ մատնանշելով Ռոբերտի և իր որդու՝ Սեյնթի նմանությունը։

«Սեյնթի ականջները նման են հորս ականջներին»,-մեկնաբաությունում գրել է Քիմը։ Քիմի և հայտնի ռեփեր Քանյե Ուեսթի որդին լույս աշխարհ է եկել 2015 թվականի դեկտեմբերի 5-ին։

Ռոբերտ Քարդաշյանը մահացել է 2003 թվականի սեպտեմբերի 30-ին, քաղցկեղից, 59 տարեկանում։