Շոու-բիզնեսի ներկայացուցիչները պատասխանում են, թե ինչ կլիներ եթե Ձմեռ պապը լիներ հայտնիներից որևէ մեկը (լուսանկարներ)

Arenanews.am կայքը որոշել է ստուգել հայտնիների երևակայությունն ու նրանցից պարզել, թե ինչ նվերներ կբերեր Ձմեռ պապը, եթե լիներ որևէ քաղաքական գործիչ, երգիչ կամ դերասան:

-Եթե 2018-ի Ձմեռ պապը լիներ Սերժ Թանկյանը, որպես նվեր կբերեր…

– Ինձ համար կբերեր իր համաձայնությունը մեր «Why» երգը միասին ձայնագրելու, դուետի տեսքով, քանի որ կուզեի, որ էն հաղորդագրությունը, որ էդ երգում ունենք շատ մարդկանց հասներ աշխարհում:
Իսկ որպես Սիսթեմի ֆան, կուզեի, որ վերջապես սկսեն նոր ալբոմի վրա աշխատել:

Վան Եղիազարյան «Nemra»

-Եթե 2018-ի Ձմեռ պապը լիներ Վլադիմիր Պուտինը, որպես նվերեր կբերեր..

Մի պարկ լիքը եվրոներ, հա, հա հենց եվրոներ:

Մանո Գրիգորյան

-Եթե 2018-ի Ձմեռ պապը լիներ «Գահերի խաղը» սերիալից, որպես նվերեր կբերեր..

-Վիշապի ձու:

Աննա Դանիելյան՝ «Հայաստանի ձայնը» նախագծի ֆինալիստ

-Եթե 2018-ի Ձմեռ պապը լիներ Մեծ Մամեն, որպես նվեր կբերեր…

Օօօ՜, մեծ մամը կասեր՝ «ջիգյարդ ուտեմ, մամի ջան» ու գեղեցիկ տուփով փաթեթավորված Կնյազին կվերադարձներ ընտանիք՝ որպես լավագույն նվեր Կարինային, Սերոբիկին ու ողջ ընտանիքին:

Ելենա Բորիսենկո 

Եթե 2018-ի Ձմեռ պապը լինի Թրամփը, որպես նվեր կբերեր…

Ինչ ուզում է թող բերի, միայն ոչ պատերազմ:

Անժելա Սարգսյան

-Եթե 2018-ի Ձմեռ պապը լիներ Պապին Պողոսյանը, որպես նվեր կբերեր…

Կփորձեմ ճշտել Պապին Պողոսյանի հետ։

Եվա Եգանյան «Ժողովրդական երգիչ» նախագծի մասնակից

Եթե 2018-ի  Ձմեռ պապը լիներ Արթուր Աբրահամը, որպես Նվեր կբերեր…

Երևի բռնցքամարտի կարմիր ձեռնոցներ կբերեր, չեմ ասում հաղթանակներ ու ոսկե մեդալներ, որովհետև ինքը դրանք միշտ է բերում, նորություն չէր լինի դա մեզ համար:

Մարի Հովհաննիսյան «Outdance» սիթքոմի դերասանուհի

Arenanews.am