Ինչ կլսեն նրանք, ովքեր կհամարձակվեն հարցնել, թե ով է Անժելա Սարգսյանի երեխայի հայրը

Բլից-հարցազրույց դերասանուհի Անժելա Սարգսյանի հետ:

-Անժելա, սկսեցինք,

Վերջին անգամ ի՞նչ ուտեստ եք պատրաստել:

Կոլոլակով սուպ:

-Ռետին տանք Ձեր կյանքի ո՞ր հատվածը ջնջեք:

Ռետին չեմ սիրում փոքր ժամանակվանից, գրիչի հետքերը չի մաքրում:

Հարսանիքներին տարոսիկ վերցնելու հույսին մնում են նրանք, ովքեր..

Ովքեր վստահ են, որ հույսը վերջում է մեռնում:

-Ո՞ր տիպի տղամարդկանց կվերացնեիք, եթե լինեիք հրաշագործ:

Տղամարդկանց պետք չի վերացնել, հատկապես որ վերացող տեսակ են:

-Երեխաներին արագիլից բացի է՞լ ով է բերում:

Կաղամբը կամ գետը:

-Ի՞նչ է կորցրել Հայաստանը Ձեր Ամերիկա գնալով:

Յուրաքանչյուր հայ, երբ լքում է Հայաստանը, մի նոր վերք է բացում նրա սրտում:

-Քիթը ինչի՞ մեջ չի կարելի մցնել, բացի ուրիշի սպիտակեղենից:

Ուրիշի գրպանի:

– Ձեր կյանքի ամենամեծ փոփոխությունը:

Աղջկաս լույս աշխարհ գալը:

-Աղքատ տղամարդուն քանի՞ օր կհանդուրժեք Ձեր կողքին:

Հարց է՝ հոգով աղքատ, թե՞ գրպանով:

 -Ձեզ կարող են հասկանալ նրանք, ովքեր…

Ովքեր հումորի զգացում և ինտելեկտ ունեն:

-Գիտեք, որ գեղեցիկ եք, բա ի՞նչ ասենք, որ Ձեզ համար նորություն լինի:

Այս աշխարհն այնքան հին է, որ նոր բան ասելը հաստատ ինչ-որ մեկի ասածի կրկնությունն է:

Նրանք ովքեր կհամարձակվեն հարցնել, թե ով է Ձեր փոքրիկի հայրը, կլսեն…

Ամուսինս:

Ձեր անձնական կյանքին քանի՞ մետր կարելի է մոտենալ:

Բացարձակ չի կարելի մոտենալ.. այսպիսի գրառում  կա՝ осторожно злая собака:

Ձեր դուստրը մայրիկին բնավորության ո՞ր գծերով պետք է նման լինի:

Բարությամբ, աշխատասիրությամբ, ազնվությամբ, նպատակասլացությամբ:

Դուք պատրաստ եք պատշգամբից նետել նրան, ով…

Կփորձի երեխայիս վնասել:

Որո՞նք են Ձեր սիրելի ծաղիկները:

Երիցուկները:

Անգլերեն արտահայտություն, որն ամենից հաճախ եք օգտագործում:

Take it easy

-Դեռահասներին ի՞նչ կասեք:

Որ դեռ հասունանալու տեղ ունեն:

Եթե 2018-ի Ձմեռ պապը լիներ  Թրամփն ի՞նչ նվերներ կբերեր Ձեր կարծիքով:

Ինչ ուզում է լինի, միայն ոչ պատերազմ:

Ու՞մ հետ արժի գնալ գինի խմելու:

Ով լավ զրուցակից է ու  գինու սիրահար:

-Ի՞նչ է նշանակում լինել հայեցի:

Ազգային արժեքները կրող և պահպանող:

-Դրամատիկականին բարևներ ուղարկում ե՞ք Հոլիվուդից:

Կոլեգաներիս ու ընկերներիս հետ հաճախ եմ շփվում:

-Եվ վերջում՝ Ձեզ կարող են մոռանալ միայն նրանք, ովքեր…

Կարևորը Աստված ինձ չմոռանա:

Arenanews.am