Տևական դադարից հետո երգչուհի Անի Քրիստին Հայաստանում է. Ինչպե՞ս է պատրաստվում դիմավորել Ամանորը, ու՞մ հետ ու ի՞նչ կերպ, LosArmNews.am կայքի հետ զրուցում պատմել է երգչուհին:
-Անի, երկար ժամանակ է ինչ ԱՄՆ–ում էիք, երբ վերջապես հայրենիքում եք, ինչպես՞ եք պատրաստվում անցկացնել Ամանորը:
Այո, արդեն մոտ 8 տարի է, ինչ Ամանորին չէի եղել Հայաստանում, առիթներ եղել են Ամանորն անկացնելու Հնդկաստանում, Իրանում, ԱՄՆ-ում, բայց ոչ հայրենիքում: Այս տարի վերջապես որոշեցի Նոր տարին դիմավորել մտերիմներիս, հարազատներիս շրջապատում՝ հատկապես տատիկիս ու պապիկիս հետ:
Գիտեք, որքան մեծանում ենք, այնքան արժեքները վերաիմաստավորվում են, ու մտածում ես՝ Աստված մի արասցե, որ գա մի օր, ու հասկանանք՝ ինչ-որ բան չենք հասցրել, ուշացել ենք: Ուստի շատ-շատ ուրախ եմ, որ հիմա հնարավորություն ունեմ տարին դիմավորել հենց այսպես:
Ցավոք, ընտանիքիս մյուս անդամները այստեղ չեն լինի: Տպավորություն կա, որ մեր՝ հայերիս ճակատին գրված լինի, որ Նոր տարվա սեղանին ինչ-որ մեկը պետք է պակասի:
Ես գիտեմ՝ շատ հայ ընտանիքներ են այս խնդրի առաջ կանգնած, որ ընտանիքից որևէ անդամ կամ հարազատ մարդ գտնվում է դրսում. մեր ընտանիքն էլ այդ հարցում բացառություն չէ:
Բայց ուրախությամբ են ասում նաև, որ ես կարծես մեր տան «պիտուշը» լինեմ, բոլորի հետ կարողանում եմ հետաքրքիր ձևով Նոր տարի անցկացնել՝ Բրյուսելում մամայի հետ, ԱՄՆ-ում պապայի, այստեղ՝ տատիկ-պապիկիս հետ:
-Տոնածառը զարդարելիս ի՞նչ երազանք եք պահելու:
2018-ի երազանքս լինելու է, որ բոլորս միասին մեկ տեղում հավաքվենք:
-Հայկական ավանդական տոնին ամենից շատ ի՞նչն եք սիրում:
Հենց այդ հայկական ավանդական վիճակներն եմ սիրում: Լոս-Անջելեսում օրինակ Ամանորը շատ ճոխ են նշում, բայց Հայաստանի համն ու հոտը, բարեկամներին հյուր գնալը, հաճելի պատրաստությունները, աժիոտաժը շատ եմ սիրում ու շատ էլ կարոտել եմ:
-Նվերներ արդեն պատրաստե՞լ եք, ու Դուք ի՞նչ կցանկանայիք ստանալ:
Նվերներ սիրում եմ և տալ և ստանալ, բայց ինչ-որ հատուկ ակնկալիքներ չունեմ: Ովքեր ինձ ինչ-որ բան են նվիրում, միշտ ճիշտ են ընտրում:
Ու բացի դա, ինձ համար կարևորը գնահատանքն է, իրեղեն նվերները երկրոդային են:
Իսկ նվիրելու հետ կապված ասեմ, որ դեկտեմբերի 1-ին տատիկիս ծնունդն էր, դեկտեմբերի 13-ին քույրիկիս, ու ես Հայաստան էի եկել նվերներով նախապես զինված: