Անգլիացի գիտնականը սենսացիոն բացահայտում է արել քրիստոնեության հիմնադիր Հիսուսի մասին․ ո՞վ է նա եղել իրականում

Անգլիացի պատմաբան Ռելֆ Էլլիսը եկել է այն եզրահանգման, որ Քրիստոսն իրականում ոչ այլ ոք է, քան Եդեսիայի պետության կառավարիչ Մանու VI կայսրը։ Եդեսիան գտնվել է ներկայիս Թուրքիայի տարածքում՝ Մեսոպոտամիայում։

Այս եզրահանգմանը գիտնականը եկել է մի քանի զուգադիպություններ ու փաստեր իրար համակցելով։ Հետաքրքիրն այն է, որ Մանուն՝ նույն ինքը Հիսուսը, ամենևին էլ խաղաղարար չէր, այլ հրեա-հռոմեական պատերազմի ամենակարկառուն զորավարներից մեկը, ով մարտահրավեր է նետել Հռոմեական կայսրությանն ու զոհվել։

Գիտնականը շեշտում է, որ Հիսուս-Մանուն իրականում ապրել է մեր թվարկության 30-60-ական թվերին։

Էլլիսը եզրակացնում է, որ 1-ին դարում բրոնզե դրամի վրա պատկերված Մանուն Քրիստոսի՝ մեզ հասած միակ աուտենտիկ պատկերն է։ Ոչ մի աղբյուր, այդ թվում Աստվածաշունչը, չի նկարագրում Հիսուսի արտաքինը։ Նրա դասական կերպարը՝ երկար մազերով ու մորուքով, մեզ է հասել գեղարվեստական ստեղծագործություններից, որոնք արվել են նրա ապրած ժամանակաշրջանից անհամեմատ ուշ՝ մոտ 6-րդ դարում։

www.news365.am