Ինչու՞ են Լոսանջելեսահայերը հյուրընկալում թուրք գրող Քեմալ Յալչընին

Մեր զրուցակիցն է «Հոգիս ձեզմով կը խայտայ» ներկայացման ռեժիսոր Կարինե Քոչարյանը

Կարինե Քոչարյանը 1977թ-1995թ  եղել է Երևանի Սունդուկյանի անվ.  թատրոնի  և հայկական կինոյի առաջատար դերասանուհի.

1990թ-1995 Երևանի Թատերական  և մանկավարժական ինստիտուտների  դերասանական և կինոռեժիսորական ֆակուլտետների  դասախոս.

1995 թ-ին տեղափոխվել է ԱՄՆ, Նյու Յորք, որտեղ շարունակել է իր դերասանական և ռեժիսորական  գործնեությունը.

1996թ-ին հիմնել է Նյու Յորքում առաջին հեռուստահաղորդումը  “Արձագանք”, որը  2011 թ-ին   փոխարինել է  “Սփյուռքի Ձայնը”  նոր հեռուստահանդեսով,  ներկայացնող ՄՆ-ի արևելյան շրջանի հայության կյանքը.  Միաժամանակ շարունակելով զբաղվել թատերական գործնեությամբ Նյու Յորքում բեմադրել է Շիրվանզադեի, Պերճ Զեյթունցյանի, Չեխովի, Նիլ Սայմընի գործերը. Վերջին բեմադրությունը թուրք գրող Քեմալ Յալչընի

img_7440 

“Հոգիս ձեզմով կը խայտայ”  փաստագրական գրքի թատերականացումն է:  Ներկայացումը առաջին  անգամ խաղացվել  է  2015թ. Նյու Յորքում, նվիրված  Հայոց Ցեղասպանության 100 ամյակին.

Խնդրում ենք համառոտ ներկայացնել ծագիրը:

Թուրք գրող Քեմալ Յալչընը, ով իր քաղաքական հայացքների համար հետապնդվել  է Թուրքիայում  և  ստիպված  փախել է Գերմանիա, 80 ական  թվականների վերջին,  իր հայ ուսուցչուհուց ազդված, որոշում է վերադառնալ  Թուրքիա  և փնտրել գաղտնի ապրած, կրոնափոխ եղած  հայերի  ու ուսումնասիրել նրանց պատմությունները:  Այս որոշումը  վեր է ածվում փաստագրական գրքի “ Հոգիս ձեզմով կը խայտայ” վերնագրով: Գրքի առաջին տպագրությունը թուրքերեն լեզվով, 3 հազար օրինակ,  ոչնչացվում է հենց տպարանում, վերածվելով մանրացված թերթիկների. Սակայն հեղինակի համառ ժանքերի շնորհիվ, դատական քաշքշուկներից հետո, շուրջ տաս տարի անց  հեղինակին հաջողվում է  վերատպագրել գիրքը, որը հիմնված է զուտ փաստերի վրա,  շատ  տպավորիչ է և  միաժամանակ ցավալիորեն հասկանալի կրոնափոխ եղած  և ազգությունը թաքցնելով ապրած  հայերի ողբերգությունը. Այս գրքի ազդեցության տակ, ծնվեց  ներկայացման գաղափարը, որը իր բնույթով նույնպես  փաստագրական դրամա է, իրական կերպարներով. 

Որն է ներկայացման գաղափարական հենքը:

Ներկայացումը սկսվում է թուրք գրողի ներեղությամբ և վերջանում գրողի` Հոնազ գյուղում ապրող, մոր  թխած ու որպես ողորմություն բաժանած  հացով, հայ անմեղ նահատակների հոգիների համար.

(ինչպես որ հայերը մատաղ են բաժանում)

որից հետո   գրողի հետևյալ խոսքերով,- Այդ գիշեր Հոնազ գյուղում ամեն մարդ հանգիստ հոգիով քնացավ: Այսինքն ասելիքն այն է, որ եթե թուրքերը ընդունեն և ներեղություն խնդրեն, հենց իրենք և իրենց սերունդները հանգիստ հոգով կապրեն, անցյալի մեղքը թոթափելը առաջին հերթին հենց իրենց  հոգին կթեթացնի. Այս է հիմնական գաղափարը.   

Ադյոք այն տարբերվում է մնացած նմանատիպ ներկայացումներից: Եթե այո` ընդգծեք տարբերությունները:

 

Առաջին տարբերությունը այն է, որ հայկական հարցի մասին խոսում է թուրքը,  առանց որևէ բան փոխելու ներկայացնում  վկաների սարսափազդու պատմությունները.

Երկրորդ,  որ բոլոր կերպարները իրական են: Գլխավոր կերպարը, հենց Քեմալ Յալչընը, որին մարմնավորում է Հայաստանի հայտնի դերասան Արթուր Կարապետյանը, հայ ուսուցչուհին  և մնացած  կերպարներից ոմանք ապրում են  այսօր, ոմանց զավակներն են ողջ. Ի դեպ մեր Նյու Յրոքյան ներկայացումից հետո, բավականին  զանգեր ստացանք, իրական կերպարներից: Զանգեր Կանադայից, ՄՆ-ից, Գերմանիայից, Թուրքիայից, բոլորն էլ շատ հուզված և ոգևորված էին, որ իրենց կյանքի պատմությունները բեմ են բարձրացվել:

Արդյոք այս ներկայացումը համալրելու է այն ծրագրերի շարքերը, որոնց նպատակն է վառ պահել մեծ եղեռնի զոհերի հիշատակը, թե այն այլ լուծումներ է առաջադրում:

Միանշանակ.  և համալրում է, ոչ միայն, որպես թատերական  արժեք, այլ նաև որպես փաստ Հայոց Մեծ եղեռնի թողած հետևանքների  մասին: Այն մասին, որ 1915-ով  չսահմանափակվեց թուրքերի կատարած հանցանքը, այն իր խորը արմատները ձգեց սերունդների վրա, մանավանդ  Արևմտյան Հայաստանում մնացած և ողջ կյանքը վախով ապրած հայերի վրա: իսկ թե ինչ լուծում է առաջարկում, միայն մեկ, “Թուրքեր ընդունեք ձեր կատարած հանցանքը և միայն դրանից հետո միայն հաշտության ձեռք երկարեք հայերին, որպես նոր սերունդ, որը երբեք չի կրկնի իր նախորդների գործածը”: ի դեպ նույն լուծումն է առաջարկում նաև հեղինակը, Քեմալ Յալչընը.

Գիտենք, որ տվյալ թատերգությունը առաջին անգամ չէ որ ներկայացնում է, պատմեք նախորդ շրջագայությունների մասին:

Առաջին ներկայացումը խաղացինք  2015 թ-ի  հունիսի 12-ին Նյու Յորքում,  հետո Նյու Ջրզիում,  որից հետո 2015-ի Հոկտեմբերին խաղացինք Հայաստանում` Գյումրի, Վանաձոր և Երևան: Նշեմ, որ բոլոր ներկայացումներին  հրավիրված էր նաև հեղինակը Քեմալ Յալչընը, իսկ Նյու Յորքյան ներկայացումներին` նաև Հայ ուսուցչուհին` Մելինեն, որի դերը մարմնավորում է Հայաստանից ժամանած դերասանուհի  Սաթիկ Հախնազարյանը. Ներկայացումները մեծ հաջողությամբ են ընթացել ամենուր: Հանդիսատեսը չափազանց զգացական է  ընկալել, ինչպես իրենք էին վկայում, “դահլիճում չոր աչքով մարդ չէիր գտնի”. և հետաքրքիրն այն է, որ ներկայացումը առավել մեծ հուզումով է ընդունում երիտասարդությունը, մանավադ Հայաստանում, մինչև հիմա աչքիս առջև է նրանց արտասվախառն դեմքերը.

 

Ինչու եք կարծում, որ հայ հանդիսատեսը պետք է անպայման դիտի այս ներկայացումը:

Գիտեք, մեր ժողովուրդը, կարելի է ասել, գրեթե ոչինչ, կամ շատ քիչ բան գիտէ, Եղեռնից հետո հրաշքով ողջ մնացած հայերի մասին, որոնք շարունակել են ապրել արևմտյան Հայաստանում.  Մենք երբեմն հանդիպում ենք հայերի, որոնք միայն թուրքերեն են խոսում, հաճախ նեղվում ենք, նույնիսկ երես դարձնում նրանցից: Միշտ չէ, որ խորանում ենք նրանց կյանքի պատմության մեջ, որը կարելի է ասել,  ոչ  թե  որևէ մեկի անձնական, այլ մեր ազգի  հավաքական պատմությունն է:  Ներկայացման մեջ ամեն մի կերպարի կյանքը կարող է  տվյալ ժամանակաշրջանի և տեղանքի  իրադարձությունների, գաղտնի, կրոնափոխ ու վախի մեջ ապրած մարդկանց  մասին լայնածավալ գիրք դառնալ: Ես կարծում եմ, որ ամեն հայ պետք է  ծանոթանա այս կերպարների հետ, մանավանդ որ, նորից եմ կրկնում, այս պատմությունները ոչ թէ  որևէ հայ գրողի գեղարվեստական  գրվածք է,  այլ թուրք գրողի փաստագրություն. Իրական, արժեքավոր փաստագրություն, որը համալրում է  Հայոց Ցեղասպանության արխիվը.

img_7444Թատերական ներկայացման միջոցով, մանավանդ այնպիսի շնորհալի դերասանների, ինչպիսիք են մրե ներկայացման դերակատարները, այս ներկայացումը մեծ գեղագիտական հաճույք կպատճառի հանդիսատեսին, այդ պատճառով ուրախ կլինեմ եթե ամեն մարդ դիտի  այն.  

LosArmNews.com