Տիկին նախարար, մեր ազգային մշակույթի շահերը երբվանի՞ց սկսեցին մտահոգել ձեզ

Հասմիկ Պողոսյանը լրագրողի  հարցին, թե` «Ձեզ նոր կառավարության կազմում տեսնո՞ւմ եք», շտապել է պատասխանել.«Եկեք` մի քիչ էլ մշակույթով հետաքրքրվենք, ինձ մշակութային հարցեր տվեք»:

«Տիկին նախարար, մեր ազգային մշակույթի շահերը երբվանի՞ց սկսեցին մտահոգել ձեզ. 10 տարի է` նախարարի պաշտոնում եք, այսքան ժամանակ եղե՞լ են դեպքեր, որ մշակույթի գործիչները հավաքվեն, գան ու ասեն, թե` կեցցեք, այսինչ բանը որ արեցիք մշակույթի ոլորտում, մենք ձեր կողքին ենք` ինչքան էլ դժվար լինի` միասին կհասնենք արդյունքին: Դուք ոչ միայն մեզ, այլ նաև ձեզ եք խաբում. երկրի արվեստագետների մեծ մասը թողնում-գնում է երկրից` միջավայրը նեղ է, համապատասխան մթնոլորտ չկա, իսկ մնացողներին չեք էլ գնահատում և գնահատել ասելով` միայն կոչում տալն ու ծնունդից մահ խոսք հղելն եք հասկանում…»,-գրել է բնապահպան, լրագրող Գալուստ Նանյանը:

www.asekose.am