Իմ սիրո համար
Շնորհակալ եմ ես ՝ քո լույս աչքերին,
Հայացքով բարի ետ ես ինձ պահել ցուրտ քամիներից ։
Երբ դու ես կողքիս ՝
Թևավոր հոգիս էլ չունի սահման,
Թևածում է վեր ու երգում է սեր,
Թռչյունի նման։
Յոթերորդ երկինք թվում էր չկա,
Երբ դեռ չգիտեի ես քեզ ,
Իսկ հիմա արդեն ապրում ենք այնտեղ
Ես ու դու անգին իմ կես ։
(ԿՐԿՆԵՐԳ)
Ամենից ամենալավ
Աղջիկը ինձ տեսավ,
Ախ ամենից ամենա ,
Մեծ սերը մեզ հասավ…
Իմ ամենա ամենաթանկ
Դու սերն ես իմ միակ,
Միշտ դու ես եղել ինձ համար անխավար երազանք….
Նայում եմ որքան անթերի ես դու՝
Սիրտն է իմ հալվում
Ամեն մի նոր օր ավելի եմ ես
Քեզ սիրահարվում….
Իմ երազ աղջիկ
Ժպիտով անկեղծ բերեցիր հավատ,
Ամեն ինչ կանեմ,
Չեմ թողնի երբեք սերը մեր կիսատ ։
Յոթերորդ երկինք թվում էր չկա,
Բայց արդեն գիտեմ հաստատ,
Մեր սիրո թևով կճախրենք հավետ
Յոթը երկնքում ազատ ։
(ԿՐԿՆԵՐԳ)
Ամենից ամենալավ
Աղջիկը ինձ տեսավ,
Ախ ամենից ամենա ,
Մեծ սերը մեզ հասավ…
Իմ ամենա ամենա թանկ
Դու սերն ես իմ միակ,
Միշտ դու ես եղել ինձ համար անխավար երազանք