ՀՀ մշակույթի և սփյուռքի նախարարներ, պետք չէ մեզ հիշել միայն հեռուստամարաթոնի ժամանակ

Գլենդելի «Ալեքս» համերգասրահում երաժշտական պայթյուն տեղի ունեցավ

Նոյեմբերի 8-ին Գլենդելի «Ալեքս» հաﬔրգասրահում տեղի ունեցավ սիրված երգիչներ Պապին Պողոսյանի և Գագիկ Բադալյանի ﬔնահաﬔրգը, հաﬔրգ, որին անհամբեր սպասում էին Լոս Անջելեսում բնակվող հայ մաքրամաքուր երգի անթերի կատարողների երկրպագուները: Շատերը, ինչպես նաև ես, շտապելուց ﬔկ ժամ շուտ էի գնացել, հակառակ այլ հաﬔրգների, որոնց ժամանակ ﬕշտ ուշացել եմ:

Այս հաﬔրգին ինձ «վերապահված» էր նստել «օթյակում», և ﬕնչև հաﬔրգի սկսվելը կամա թե ակամա նկատեցի, թե ինչպես ﬔր հայրենակիցներից շատերը իրենց ընտանիքներով զուգված-զարդարված, ﬕնչև իրենց տեղերը զբաղեցնելը, անգամ չուզենալով, «ճանապարհին» հանդիպեցին իրենց «մտերիﬓերին» խոնարհվեցին- ողջագուրվեցին, ու ցուցադրաբար զբաղեցրեցին իրենց տեղերը: Լավ էր, կամաց-կամաց հանգեցին դահլիճի լույսերը և ﬕմյանց տեսնելու այդ «շոուն» իր վերջակետն ունեցավ:

Նշեմ, որ դահլիճը շատ գեղեցիկ էր ձևավորված և լուսային էֆեկտներն էլ ավելի էին հարստացնում դահլիճը: Հաﬔրգի հենց առաջին պահից, երբ նվագախումբը անզուգական կատարումով ազդարարեց Պապին Պողոսյանի և Գագիկ Բադալյանի հաﬔրգի բացումը, նկատեցի, թե ինչ գեղեցիկ ու ﬕատեսակ էին հագնված երաժիշտները, որը շատ գովելի է, հակառակ մյուս հաﬔրգների: Այսինքն՝ հենց սկզբից պարզ դարձավ նրանց հարգանքը դահլիճում ներկա գտնվողներիս նկատմամբ:

Ավագ և երիտասարդ սերնդի արվեստագետների հանդիպում հանդիսատեսի հետ: Պապին Պողոսյան և Գագիկ Բադալյան: Երկու անուն, երկու կայացած ժողովրդական երգիչ: Լոս Անջելեսում նման հաﬔրգ երբե՛ք չէր եղել, որտեղ ավագ սերունդը ճանապարհ է հարթում տաղանդավոր երիտասարդ արվեստագետին: Զարմանո՞ւմ եք: Ես էլ եմ զարմանում, ու դրա համար էլ ավելի շատ եմ գնահատում մաեստրո Պապին Պողոսյանի Մարդ լինելու տեսակը և սիրում նրա ժողովրդական մաքրամաքուր երգերի կատարուﬓերը:

Հաﬔրգը անցավ Պապին Պողոսյանի և Գագիկ Բադալյանի հրաշալի կատարուﬓերով, նվագախմբի հիանալի զուգորդմամբ՝ գլխավորությամբ Ռոմա Քանյանի, ովքեր հիանալի նվագակցում էին ամբողջ հաﬔրգի ընթացքում:

Ավելացնեմ նաև, որ հաﬔրգի ժամանակ բեմում գեղեցիկ պարում էին «Կռունկ» և «Գևորգյան» ﬕջազգային պարերի ակադեﬕայի սաները, որոնք էլ ավելի շունչ էին հաղորդում յուրաքանչյուր երգին:

Նշեմ, որ Գագիկ Բադալյանի երազանքն է եղել բեմում երգել մաեստրո Պապին Պողոսյանի հետ: Գ. Բադալյանի ցանկությունը իրականացրեցին «Grand Party» կազմակերպությունը, հայ երգը սիրող և գնահատող բարերար Էլվիս Մադաթյանը, «Mr. Martin» ընկերությունը, «Արբատ» հանդիսությունների սրահը և այլոք:

Գագիկ Բադալյանը հաﬔրգի վերջում մաեստրո Պապին Պողոսյանին շնորհակալություն հայտնեց իր երազանքը իրականցնելու համար: Մաեստրո Պապին Պողոսյանը, որպես հաﬔրգի վերջաբան, ասաց հետևյալ խոսքերը. «….Ես անչափ հուզված եմ, բայց հոգնած չեմ, սխալ երգելուց են մարդիկ հոգնում: Սիրելիներս, ես ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել ձեզ՝ բոլորիդ, որ եկաք ու թիկունք կանգնեցիք մաքրամաքուր հայ երգին, հայ երաժշտությանը, հայ խոսքին: Ես ուղղակի խոնարհվում եմ ձեր բոլորիդ առջև և ասում շնորհակալություն»:

Այդ պահին Պապին Պողոսյանը և Գագիկ Բադալյանը այնքան հուզված էին , որ անգամ չնկատեցին, որ ծափերի անվերջ տարափն ուղղված էր հենց նրանց՝ հայ բեﬕ, հայ երգի անզուգական կատարողներին, որոնց շնորհիվ կարծես թե «Ալեքս» հաﬔրգասրահում երաժշտական պայթուն տեղի ունեցավ:

Մարդիկ դուրս եկան հաﬔրգասրահից` իրենց հետ տուն տանելով ժողովրդական մաքրամաքուր հայ երգը, հայ խոսքը, իսկ այդ պահին Գլենդելի սարերից փչում էր աշնանային ﬔղմ ու սառը քաﬕն:

Հ.Գ. Հարցս ուղղում եմ ՀՀ Մշակույթի և ՀՀ Սփյուռքի նախարարներին:

Հարգելի նախարաներ, ﬕթե՞ աﬕսներ շարունակ մամուլից և սոցցանցերից չեք տեղեկացել, որ Լոս Անջելեսում տեղի է ունենալու ժողովրդական հաﬔրգ, որի նպատակն է սփյուռքում տարածել հայ մաքրամաքուր երգը, հայ խոսքը: Հետաքրքիր է, ինչպե՞ս հասկանալ ձեր անտարբերության սինդրոմը, երբ ձեր ելույթների առաջին հորիզոնականում տեղ են գրավում մշակույթի պահպանման, սփյուռքում հայապահպան գործնեություն ծավալելու, այն քաջալերելու գաղափարները, բայց արի ու տես, ձեր ասածը ﬕ բան է, իսկ իրականում՝ այլ: Խոսե՛նք փաստով: Հենց երեկվա հաﬔրգը ապացուցեց, որ անտարբեր եք վերաբերվում ձեր աշխատանքին: Սփյուռքի հանրությունը սպասում էր, որ ձեր գնահատանքին կարժանանային արվեստագետները, բայց, ինչպես հասկացանք, դուք ﬕայն ուշադրութուն եք դարձնում Մոսկվայից ձեզ հրահանգված ﬕ ինչ որ «պաշտոնյայի» մտերիﬕ ծննդյան տարեդարձին տրցակով շնորհակալագրեր ու ﬔդալներ ուղարկելով:

Նկատի ունենալով ձեր անուշադրությունը հիշյալ հարցի շուրջ, կհուսանք, որ առաջիկայում հաշվի կառնեք սփյուռքում ապրող և ստեղծագործող արվեստագետի աշխատանքը` գնահատելով ըստ արժանվույն:

Թե չէ այնպես է ստացվում, որ սփյուռքում ապրողներիս հիշում եք տարին ﬔկ անգամ ՝ Հայասատան Համահայկական հիմադրաﬕ հեռուստամարաթոնի ժամանակ:

Գայանե Մանուկյան

ԱՄՆ

Asekose.am