Երբ ճշմարտության երեսը մրոտ
Ուրվականի պես հայտնվի իմ դեմ,
Այդ պահին գուցե դանակն իր արնոտ,
Ձեռքերն իր արնոտ ես էլ համբուրեմ:
Երբ չկա ոչինչ աչքերում մարդկանց,
Երբ դատարկված է ամեն լույս ու սեր,
Ի՞նչ իմաստ ունի ոռնալ կատաղած,
Թե չեն ճոճվելու նիզակ ու սուսեր:
Տե՛ր իմ, ների՛ր ինձ. թունդ ոխով եմ լի
Եվ չունեմ արդեն խիղճը օրհնված,
Թո՛ւյլ տուր՝ մի անգամ իմ կամքը լինի,
Եվ թող Դու լինես… Վրեժի՛ Աստված: