Այսօր հայ ժամանակակից պոեզիայի ամենափայլուն դեմքերից մեկի, բանաստեղծ՝ Դավիթ Մշեցու ծննդյան տարեդարձն է: Դավիթ Մշեցին այն լուսավոր անհատականությունն է ում կյանքն ու գիրը համահունչ են երկվորյակ եղբայրների նման: Իհարկե չեմ ցանկանա տարեդարձի այս շնորհավորանքի մեջ գրականագիտական վերլուծություններ անել, պարզապես որպես ընկեր ցանկանում եմ շնորհավորել և մաղթել ուժ ու կորով: Ստեղծագործական բուռն կյանք: ինչպես մի անգամ արդեն առիթ եմ ունեցել ասելու շարունակիր ապրել ու արարել ֆիդայու որդի, գիրդ հակաբորբոքիչ ազդեցություն ունի մեր սրտերում, շարունակիր`
Զի քաջ ես որպես՝ ֆիդայի
Եվ խելառ որպես՝ բանաստեղծ…
Քո ընկեր ու զինակից Դավիթ Ասատրյան