Գերմանացի բանաստեղծուհին ցանկացավ ճանաչել Սևակին և նրա երազանքն իրականացրեց Ագապի Մկրտչյանը

Հոկտեմբերի 22-ին Գրողների միության փոքր դահլիճում, Սփյուռքի նախարարության անմիջական մասնակցությամբ տեղի կունենա Պարյուր Սևակի գերմաներեն թարգմանված ՛՛Ու ծակում է հոգիս՛՛ գրքի շնորհանդեսը: Գիրքը լուս է տեսել  Hans Schiler  հրատարակչությունում:

Թարգմանության հեղինակը բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ , մանկավարժ Ագապի  Մկրտչյանն է, ով ապրում է  Գերմանիայի Վիսպադեն քաղաքում:

Գրքի  լույս ընծայումը   հետաքրքիր է  նաև նրանով,  որ նման առաջարկով Ագապիին  դիմել է գերմանցի բանաստեղծուհի Հայդի Ռիկը՝ Բոխում քաղաքից:  Մինչ այդ, Սևակի մասին պատկերացում անգամ չունեցող, գերմանուհին իր անձնական պատմությունից ելնելով՝ ճանաչեց, ուսումնասիրեց և  սիրահարվեց մեր մեծանուն բանաստեղծին: Ապա որոշեց իր լեզվով ունենալ նրա բանաստեղծությունները, որպեսզի ոչ միայն ինքը, այլ նաև  շատ գերմանացիներ հաղորդակից դառնան մեծ պոետի գործերին:

Բանաստեղծությունների ընտրությունը կատարել է Ագապին,  այնպես, որպեսզի գերմանացին այդ բանաստեղծություններից հասկանա հային ու ճանաչի Հայաստանը :

՛՛Ու ծակում է հոգիս՛՛  գիրքը արդեն ներկայացվել  է  Ֆրանկֆուրտի    գրքի  տոնավաճառում: Ավելին, նոյեմբերի 20-ին  Վիսպադեն քաղաքի  ՛՛Գրական տանը՛՛  տեղի է ունենալու   գրքի շնորհանդեսն  ու Սևակին նվիրված երաժշտական երեկո:

Մենք մեր ընթերցողներին կներկայացնենք նաև հոկտեմբերի 22-ին կայանալիք  ՛՛Ու ծակում է հոգիս՛՛  գերմանալեզու գիրքի  շնորհանդեսը և ծավալուն հարցազրույց  Ագապի Մկրտչյանի հետ:

Ա. ՎԱՆՅԱՆ

www.blogbox.am