“Եթե ոչինչ չի հաջողվում, գրող դարձեք”. Դեպրեսիայի հաղթահարման Չեխովյան դեղատոմսերը

Մեր օրերում ամենահաճախ կրկնվող բառերից մեկը դեպրեսիան է: Մարդիկ այն կիրառում են իրենց տխրությունը, անհաջողությունը, լարվածությունը, անհանգստությունն արտահայտելու համար: Սակայն քչերն են տեղյակ, որ դեպրեսիան հստակ ախտորոշում պահանջող առողջական խնդիր է, որը կարող է և հիմնականում ուղեկցվում է վերոնշյալ հոգեվիճակներով, բայց և չի սահմանափակվում դրանցով:

Այնուամենայնիվ, տարբեր հետաազոտություններ ցույց են տալիս, որ դեպրեսիան այս ժամանակաշրջանի հաճախ հանդիպող հիվանդություններից է:

Դեպրեսիայի հաղթահարման կամ կանխարգելման համար կան ամենատարբեր ու բազմազան միջոցներ` սկսած ժողովրդական բժշկությունից, խոսքից, ընկերոջ “ուսին լացելուց”, մինչև կոնկրետ հոգեմեդ դեղորայք  և մասնագիտական խորհրդատվություն:

Բոլոր այն դեպքերում, երբ դեպրեսիան անձի պատկերացմամբ իր այդ պահի հոգեվիճակն է, մարդիկ փորձում են կամ օգտվել իրենց համար հեղինակավոր մարդկանց խորհուրդներից, կամ սեփական փորձով իրենց իսկ համար մշակել այն հաղթահարելու մեխանիզմներ:

Ստորև ձեզ ենք ներկայացնում ռուս դասական գրող Անտոն Չեխովի առաջարկած “դեղատոմսերը”: Դասականը հենց դասական է դառնում նրանով, որ տարիներ անց էլ իր խոսքերը ակտուալ են մնում: Չեխովն իր ստեղծագործություններում անդրադարձել է մարդու կենցաղի բոլոր մանրուքներին, և երևի թե այդ  էպատճառը, որ իր գրեթե բոլոր ստեղծագործություներում կարող ես գտնել խորհուրդներ, որոնք արդյունավետ են այսօր էլ:

Այսպես, դեպրեսիան “բուժելու” համար Չեխովն առաջարկում էր հետևյալը.

  • Ճիշտ ընտրություն կատարեք
  • Շփվեք կատվի հետ
  • Ինչ որ անպետք իր գնեք
  • Ճամփորդեք դեպի տաք երկրներ
  • Գտեք գաղափարակից  համախոհներ, ինչ որ բան ատելն ավելի հաճելի է լավ ընկերախմբում
  • Փորձեք վերաիմաստավորել ձեր հոգեկան  վիճակը
  • Ձեր ակնկալիքների սահմանագիծն իջեցրեք
  • Դիետա պահեք
  • Եվ ընդհանրապես վարեք առողջ կյանք
  • Եթե ոչինչ չօգնեց, գրող դարձեք:

Ա.Ս.