2016-ի July 4th-ին առաջին անգամ տրվելու է ԱՄՆ վաստակավոր արտիստի կոչում, այն էլ` հայի. Հրաչյա Մխիթարյան

Արվեստը սահմաններ չի ճանաչում, կամ, ավելի ճիշտ, ամեն ավեստագետ ինքն է գծում իր սահմանը: Ոմանք հաջողում են, ոմանք` այդպես էլ մնում այդ սահմանների որոնման հեղձանուտում: Նրանց համար, ովքեր ծնված են արվեստագետի հոգով ու մտքով, այդ սահմաններն անծայր են, իսկ ժամանակն ու տաղանդը սփռում են այն ամենուր:

Ահա այդպիսի բազմաժանր արվեստագետի հետ է մեր հերթական հարցազրույցը, ով մեր հարցերին արձագանքել է իրեն բնորոշ կերպով` երբեմն լուրջն ու հումորը այնպես միախառնելով, որ նույնիսկ հարցազրույցի ժամանակ նրա դիմաղախից դժվար էր հասկանալ:

Այդպիսին է Չուկոն:

Կարևորն անկեղծությունն է, որ մատուցվում  է թե լուրջ, թե` կատակով:

Երևի բոլոր հարցազրույցները սկսվում են հենց այս հարցով, այնուամենայնիվ, խնդրում եմ ևս մեկ անգամ ներկայացնել` ինչպես Հրաչյա Մխիթարյանը դարձավ Չուկո:

Չնայած բազում անգամներ եթերում առիթ եմ ունեցել խոսել այդ թեմայով և ինձ թվում էր, որ Լոս Անջելեսում բոլոր ինձ ճանաչողները գիտեն դրա նախապատմությունը, սակայն ևս մեկ անգամ ներկայացնեմ. Չուկո անունը գալիս է իմ անունից` Հրաչյա, սկզբում Հրաչյան դարձավ Հրաչուկ, հետո դարձավ Չուկ, դրանից էլ` Չուկո:

Դերասան, պարոդիստ, պրոդյուսեր, երգիչ, շոումեն. այսպիսով ո՞րն է Չուկոյի մասնագիտական ուղղությունը, և ո՞ր ն է ավելի հոգեհարազատ:

Իմ տարերքը արվեստն է առհասարակ, իսկ ձեր թվարկած բոլոր ճյուղերը ծառայում են այդ արվեստին:

Ըստ Ձեզ, ինչպիսին է հայկական “շոու բիզնեսը” այստեղ` Լոս Անջելեսում:

Իտալական

Այսի՞նքն

Ինչպես ժողովուրդն է ասում` հանգուցյալի մասին կամ լավն են խոսում կամ ընդհանրապես չեն խոսում:

Չնայած Ձեր երգացանկը բավականին բազմազան է, բայց Ձեր ստեղծագործած երգերն առանձնանում են իրենց յուրատիպությամբ: Ի՞նչը և ո՞վ/ովքեր են ազդել երաժշտական այդ ճաշակի և ոճի ձևավորման վրա:

Ազդվել եմ շատ համաշխարհային մեծություներից, բայց միշտ փորձել եմ չնկնել ազդեցության տակ:

Վերջերս ներկայացրած Ձեր նոր երգը ունի՞ նախապատմություն, կամ թեման որևէ կերպ առնչվո՞ւմ է Ձեզ:

Եվ այո, և ոչ: Ոչ, որովհերտև Աստված ինձ երկու արու զավակ է պարգևել, և այո, որովհետև որպես ստեղծագործող մարդ` ինձ ի վերուստ տրվել է միջավայրում առկա զգացողությունները և զգացմունքները սեփականացնելու շնորհը:

Արդյո՞ք այս երգի ստեղծումը կոմերցիոն նպատակ չի հետապնդում /նկատի ունեմ հարսանեկան թեմատիկան` հարսանիքներում կատարելու կամ հնչեցնելու ակնկալիք/:

Ստեղծագործական պրոցեսը սիրահարվածության պես մի բան է, այսինքն` ինտիմ, թաքուն, և այդ ժամանակ բացառված են կոմերցիոն հաշվարկները: Իհարկե, եթե լավ երգը նաև կոմերցա է դառնում, դրանում ոչ մի վատ բան չեմ տեսնում:

Բացի ստեղծագործական աշխատանքից, այսօր ինչո՞վ է զբաղվում Չուկոն:

Բարեբախտաբար զբաղվում եմ միայն իմ աշխատանքով:

Որո՞նք են ապագայի Ձեր ծրագրերը:

Առհասարակ չեմ սիրում խոսել ապագայի ծրագրերից, ամեն ինչ կյանքը ցույց կտա:

Ո՞րն է Չուկոյի “Ամերիկյան երազանքը”:

Եկող July 4th-ին դառնալ Ամերիկայի վաստակավոր արտիստ:

Հարցազրույցը վարեց` Ա.Ս.

https://www.youtube.com/watch?v=NZ9QABshxO0