Հարցազրույց երգիչ՝ Գագիկ Բադալյանի հետ

21-րդ դարի մարդը, անկախ իր ազգությունից,
բևեռացած է նյութական արժեքների
վրա. հարցազրույց երգիչ Գագիկ Բադալյանի
հետ

Այսօրվա հեռուստաալիքները ողողված են մեծ մասամբ անհետաքրքիր ու անիմաստ
հեռուստահաղորդումներով և անորակ նախագծերով, որոնք հիմնականում ապականում
են մեր երիտասարդությանը` մղելով դեպի հեռավոր
անդունդ։ Այս և ներկայիս երգարվեստի ու
մտավորականության մասին զրուցեցինք սիրված
երգիչ  Գագիկ Բադալյանի հետ։

Ծնվել է 1980 թվականի մարտի 26-ին Երևանում:
Գերազանցությամբ ավարտել է հատուկ ձայնի
պահպանման երաժշտական դպրոցը, սովորել է
Երևանի Կոմիտասի անվան Պետական
Կոնսերվատորիայում: Արդեն շուրջ 15 տարի է, ինչ
ապրում ու ստեղծագործում է Ամերիկայի Միացյալ
Նահանգներում:

Տարիների հեռվից գահատելով ձեր անցած
ճանապարհը` ինչպես կներկայացնեք այսօրը:

Իմ անցած ճանապարհը բաժանված է երկու մասի,
պատանեկությունս և վաղ երիտասարդությունս
անցան Հայաստանում, որտեղ, անկեղծ պիտի ասեմ,
գրեթե խոչնդոտներ չեն եղել: Դեպի երգարվեստ
ընթացող առաջին քայլերս հսկում և ուղղորդում էին
լեգենդար Հովհաննես Բադալյանը, Ռուբեն
Մաթևոսյանը, Վալերի Հարությունյանըայնպես որ,
այդ առումով ես ինձ հաջողակ եմ համարում: Քսան
տարեկան հասակում տեղափոխվեցի Միացյալ
Նահանգներ, որտեղ ինձ սպասվում էր բարդ ու
դժվարին ճանապարհ: Իհարկե, տարիների հեռվից
նայելով այդ բարդություններին ու
դճվարություններին` գոհունակ ժպիտ է գալիս
դեմքիս, քանի որ դրանցից ոչինչ չի մնացել,
փոխարենը այսօր մնացել են ստեղծագործական
հաջողություններս և ամենակարևորը` կյանքի
փորձը:

Արդյո՞ք հեշտ է աշխատել ներկայիս
պայմաններում, հատկապես այսօրվա
հեռուստաընկերություններում և այլ
նախագծերում:

-Իմ կարծիքով երբեք էլ հեշտ չի եղել արվեստի
բնագավառում աշխատելը, պարզապես տարիների
ընթացքում փոխվել են խանգարող
հանգամանքները և խանգարողների մեթոդները:
Իսկ ինչ վերաբերվում է այսօրվա
հեռուստատեսություններին և հեռարձակվող
նախագծերին,  այս առումով առաջարկում եմ
անցնենք հաջորդ հարցին…

Ինչի՞ վրա է բևեռացված մեր
հասարակությունը, ի՞նչ որակ է ձևավորում արվեստը:

-Առհասարակ 21-րդ դարի մարդը, անկախ իր
ազգությունից,  բևեռված է նյութական արժեքների
վրա: Ինչպես Աստվածաշնչում է ասվում` ամեն
չարիքի հիմքում արծաթասիրությունն է, որից
տուժում է նաև արվեստը…

Ին՞չն է Ձեզ ամենից առավել
անհանգստացնում մեր երկրում:

Այսօր մեր երկրի առաջ ծառացած ամենամեծ
խնդիրը արտագաղթն է, որը չկանխելու դեպքում
մենք իրական հայրենիքի փոխարեն կունենանք ևս
մի հոգևոր հայրենիք:

Ըստ ձեզ, ո՞ րն է մեր ժամանակի ամենամեծ
վտանգը:

Գլոբալիզացիան… Չարիքների չարիքը,  որը,  ըստ իս,
դառնալու է մեր քաղաքակրթության վերջը:

Մշակույթը ներկայացնում է տվյալ ժողովրդի
դիմագիծը, կարո՞ղ ենք այսօր պարծենալ մեր
մշակույթով:

Իհարկե կարող ենք: Առհասարակ բոլոր
ժամանակներում մոլախոտը քանակական առումով
հաղթել է, սակայն ժամանակը ամեն բան դնում է իր
տեղը: Այսօր մեր կողքին ապրում և ստեղծագործում
են հիանալի արվեստագետներ՝ մարդիկ, որոնք
անխախտ են պահում մեր ազգային դիմագիծը:

Ինչպե՞ս եք տեսնում մեր երկրի ապագան:

-Անկախ ամեն ինչից` հայ ժողովրդի ապագան
լուսավոր է լինելու, ես դրանում վստահ եմ: Այն
ուժերը, որոնք այսօր փորձում են ոչնչացնել մեր
երկիրը, պետք է քաջ գիտակցեն՝  Աստվածային այս
հողի անունը իրենք չէ, որ դրել են Հայաստան, և
իրենք չէ, որ կարող են ջնջել…

Ապրելով հեռավոր ԱՄՆում` ինչպե՞ս եք
փորձում ներկայացնել հայ
մշակույթը, հատկապես` երգարվեստը:

-Մեզ տրված մշակութային ժառանգությունը
անգնահատելի է` սկսած հայ ժողովրդական երգից
վերջացրած կոմպոզիտորական արվեստով, միայն
Կոմիտասը միայնակ մեզ ժառանգել է մի քանի լուրջ
ակադեմիական ինստիտուտների ծավալի
աշխատանք: Այսօր ես փորձում եմ այս հսկա
ժառանգությունից գոնե մեկ հատիկ հասցնել
սերունդներին, միայն դա ել եթե ինձ հաջողվի, ես
ինձ կհամարեմ երջանիկ մարդ:

Ո՞րն է Ձեր խրատը կամ խորհուրդն այսօրվա
երիտասարդությանը:

-Առհասարակ խրատներ տալուց խուսափում եմ,
կարծում եմ լավագույն խրատը ապրածդ կյանքն է:

Հարցազրույցը՝ Գարիկ Ավետիսյանի