Օրերս ВВС հեռուստաալիքով հեռարձակվող <<Նիք Գրիմ շոու>> առավոտյան շոուի եթերում տեղի ունեցավ Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի՝ 007 Սպեկտրի գլխավոր սաունդթրեքի պրեմիերան: Writing’s on the Wall վերնագրով սինգլը կատարում է Սեմ Սմիթը: Այն դասական սիմֆոնիկ բալլադ է՝ 2 րոպե տևողությամբ: Կարող է արդյոք նոր սաունդթրեքը թողնել նույն ազդեցությունն ու տպավորությունը, ինչ ամենահայտնի գործակալի մասին պատմող նախորդ ֆիլմերի թրեքները՝ Ադելի, Թինա Թյորների, Մադոննայի կատարումներով, թողնում ենք ձեր դատին:
http://www.bbc.co.uk/programmes/p033gs7c
ԱՐՓԻ