Սեպտեմբերի 25-ին կկայանա ՄԱԿ–ի գագաթնաժողովի բացման արարողությունը, որի ժամանակ ՅՈՒՆԻՍԵՖ–ի բարի կամքի դեսպան Երգչուհի Շակիրան հանդես կգա Ջոն Լենոնի (Imagine) երգով: Երգի ուղերձը կրկին արդիական է ՝ կապված Սիրիայում հումանիտար աղետի և փախստականների ճգնաժամային իրավիճակի հետ:
Լեգենդար Ջոն Լենոնի երգով հանդես գալուց առաջ երգչուհին ՄԱԿ-ում կայացած մամլո ասուլիսի ժամանակ կոչով դիմել է մարդկությանը, համաշխարհային առաջնորդներին լուծում տալ ներկայիս իրավիճակի պատճառով առաջացած խնդիրներին և արդարացիորեն մոտենալ այդ հարցերին: Շակիրան, մեջբերելով երգի հետևյալ տողերը ՝ «..պատկերացրու մարդկանց, ովքեր կիսում են աշխարհը…», հռետորական հարցով դիմել է ներկաներին, թե ինչո՞ւ մենք չենք կարող կիսել աշխարհը միմյանց միջև, ի՞նչն է խանգարում մեզ անել դա: