Պիկասոն քանդակագո՞րծ

Նյու  Յորքի Ժամանակակից  արվեստի  թանգարանում  սեպտեմբերի  14-ից  մեկնարկել  է  Պաբլո  Պիկասոյի  աշխատանքների   ցուցադրությունը, սակայն,  ոչ  թե  գեղանկարչական  ստեղծագործությունների, այլ  քանդակների:

Այո, այո  մեծն  Պիկասոն  նաև  հրաշալի  քանդակների  հեղինակ է: 

Իսկ  ինչո՞վ  է  պայմանավորված քանդակների  պակաս   հայտնի լինելու  հանգամանքը. բանն  այն  է, որ  Ավանգարդի  խոշոր  ներկայացուցիչը՝  Պիկասոն, չէր  վաճառում  իր  քանդակագործական  աշխատանքները՝ պահելով  դրանք  լայն  հասարակության  աչքից  հեռու: Իսկ  դրանց  թիվը  քիչ  չէ, ժամանակակից  թանգարանի  մի  ամբողջ  հարկ  տրամադրվել  է  Պիկասոյի  շուրջ 140  քանդակներին, որոնք  Նյու  Յորք  են  բերվել  ինչպես  թանգարաններից, այնպես և  մասնավոր  հավաքածուներից:

ԱՐՓԻ