Տորոնտոյում մեկնարկել է միջազգային կինոփառատոնը

Տորոնտոյում տեղի  է  ունենում  հոբելյանական 40-րդ միջազգային կինոփառատոնը, որին  մասնակցում  են   աշխարհի շուրջ  60 երկրներ՝ ավելի քան 300 ֆիլմերով: Փառատոնի  մեկնարկը  տրվել  է կանադացի ռեժիսոր Ժան Մարկ Վալլեի «Ավերածություն» ֆիլմի համաշխարհային պրեմիերայով :

[/vc_column_text]

[/vc_column][/vc_row]

Պատահական  չէ  այս  ֆիլմի՝ որպես  մեկնարկային  ֆիլմի  ընտրությունը: Այն  պատմում է ներդրումային բանկիրի մասին, որը դեպրեսիայի մեջ է ընկել ամուսնու զոհվելուց հետո: Ինչպես  ռեժիսորն  է բնութագրում՝   ֆիլմը  ուժեղ ու ողբերգական պատմություն է՝ գրված մարդկային հոգեբանությունը հասկանալու, մարդկային բացառիկությունը, առանձնահատությունները գիտակցելու անկեղծ ցանկությամբ և  փորձել հասկանալու, թե ինչն է  մարդուն ստիպում սիրել: Շատ քննադատներ արդեն կանխագուշակում են, որ «Ավերածությունը» կդառնա «Օսկար» մրցանակի գլխավոր հավակնորդներից մեկը:

Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում  արդեն կայացել են  նաև իսպանական «Մա Մա», հոլիվուդյան «Սև պատարագ» և ավստրալիական «Դերձակը» ֆիլմերի պրեմիերաները։

Կինոփառատոնի   կարմիր  գորգը  զարդարել  են  այնպիսի  հյուրեր, ինչպիսիք  են Ջոնի Դեփը, Մեթ Դեյմոնը, Ջուլիանա Մուրը, Քրիստոֆեր Ուոքենը, Նատալի Փորթմանը, Սանդրա Բուլոկը, Սթիվ Մարտինը , Պենելոպե Կրուսը, Քեյթ Ուինսլեթն ու Ամբեր Հարդը, Լիամ Հեմսվորթը, Ռեյչլ ՄքԱդամսն ու Դակոտա Ջոնսոնը և  շատ ուրիշներ:

Կինոփառատոնի գլխավոր մրցանակը բաժին կհասնի այն կինոնկարին, որը կհաղթի հանդիսատեսի քվեարկության արդյունքում:

Անցած տարի հանդիսատեսի համակրանք մրցանակն ստացել էր  նորվեգացի ռեժիսոր Մորտեն Տիլդումի «Խաղի նմանակում» դրաման:

ԱՐՓԻ