Շտապենք “մերկացնելու” մումիաներին

Perth Museum & Art Gallery's Egyptian mummy and case photographed in 2010

Լոս Անջելեսի Բնական պատմության թանգարանում մումիաների գաղտնիքները բացահայտվում են ժամանակակից տեխնոլոգիաներով

Բնական պատմության թանգարանում “Մումիաներ. նոր գաղտնիքներ դամբարաններից” խորագրով վերջին ցուցադրության ժամանակ կիրառվում են պլանշետները, որոնց միջոցով այցելուները կարող են վիրտուալ անել այն, ինչ իրականում չէին ցանկանա անել. նրանք կարող են “մերկացնել” Եգիպտոսի և Պերուի 19-րդ դարի մումիաներին:

Ինչպես նշում է Լոս Անջելեսի Բնական պատմության թանգարանի` կրթության և ցուցադրման մասի փոխնախագահ Քերն Ուայզը` “սա մի ցուցադրում է, որ տարիներով կհիշվի: Այս կարևոր հավաքածուն իրականում ներկայացված է նորովի, նշվում է նրանց գեղեցկությունը և բացահայտվում, թե ինչ գիտենք և ինչպես գիտենք, թե ինչ գիտենք”:

“Մումիաները” Հյուսիսային Ամերիկայի խոշորագույն մումիաների հավաքածուի առաջին շրջող ցուցադրությունն է: Այս հավաքածուն Իլինոիս նահանգից դուրս չի եկել շուրջ 120 տարի: Լոս Անջելեսի թանգարանի այցելուները առաջինն են, որ ուսումնասիրում են հազվագյուտ նմուշները, քանի որ այստեղից հետո ցուցադրությունը ազգային շրջագայություն է անելու մինչև “հետ վերադառնալը”` 2018 թ.:

[/vc_column_text]

[/vc_column][/vc_row]

Ինտերակտիվ պլանշետները հնարավորություն են տալիս բացահայտել մումիաների ինտերիերը: Field-ի ինտեգրատիվ հետազոտությունների կենտրոնի մարդաբանության բաժնի ղեկավար  Ռայն Ուիլիամսը նշում է, որ մումիաները սկանավորվել են` օգտագործելով X-ray հաշվարկվող տոմոգրաֆիան և CT ապարատները: Այս տեխնիկան թույլ է տվել հետազոտողներին խուսափել փխրուն մարմինները ֆիզիկապես մերկացնելու ժամանակ վնասելուց, երբ փորձել են ստանալ կենսաբանական և մշակութային տեղեկատվություն այդ մնացորդներից:

“Երբ մումիաները փաթաթված են, դու չգիտես` իրականում ով է ներսում”,-ասել է Ուիլյամը: “Մումիաների սկանավորումը թույլ է տվել հետազոտողներին պարզել սեռը, տարիքը, հիվանդությունները, որ այդ մարդիկ ունեցել են: Այս տեխնոլոգիան քիչ թե շատ անվնաս ձևով օգնել է մեզ հասկանալու` ովքեր են փաթեթավորված մարդիկ:”

Այցելուները կարող են “փաթեթավորումից հանել”, օրինակ 14-ամյա տղայի, կամ ասենք 40 ամյա կնոջ, որ կոչել են Գիլդիդ Լեդի: CT սկանավորման միջոցով երևացել են նաև Կլեոպատրային նմանվող նրա գանգուր վարսերը:

“Չնայած որ մումիաների մեծ մասը Եգիպտոսից է, 5-ը Պերուից են: Ցուցադրությունը բացահայտում է նաև երկու մշակույթների ավանդույթների նմանություններն ու տարբերությունները”,- ասել է Ջիմ Ֆիլիփսը,-“այն ցույց է տալիս, որ մումիֆիկացիան պատահականորեն զարգացել է Եգիպտոսում, սակայն այն նպատակային տարածում է ունեցել Պերուում: Մումիֆիկացիան ունիվերսալ է:”

Ա.Ս.