Ամերիկահայ լուսանկարչի ցուցահանդեսը Երևանում

Երեկ  Երևանի  Մոսկվա  կինոթատրոնում  տեղի  ունեցավ  ամերիկաբնակ  Ռոբերտ  Կարապետյանի  << Սուրբ  խաչ, Սուբ  Երրորդություն, Հույսի  խորան>>  խորագիրը  կրող  լուսանկարների  ցուցահանդեսի  բացման  արարողությունը:  Իր  աշխատանքներում  արվեստագետը    ամենայն  վեհությամբ  ներկայացնում է  հոգևոր  այդ  հզոր   խորհրդանիշի՝  խաչի  զորությունը՝ տալով  նույն  խաչին  շուրջ  40  մեկնաբանություն:

Ամեն  անգամ  Հայաստան  գալով՝  Ռոբերտ  Կարապետյանը  փորձում  է  հայկական  շունչը, հոգին  կրող  հուշեր  հավաքել  լուսանկարների  տեսքով, որոնց շնորհիվ  մտադիր  է   իրենց   արմատներին  մոտեցնել  հայրենիքից  հեռու  գտնվող  հայերին:

Հայաստանում  սա  լուսանկարչի  երրորդ  անհատական  ցուցահանդեսն  է  և, մինչ  Հայաստան  բերելը, լուսանկարների  ցուցադրություն  է  կազմակերպվել  նախ   Նյու  Յորքի Ազգային  վարժարանում, որտեղ  բավական  մեծ  ոգևորությամբ  է  ընդունվել   անգամ  հոգևորականության  շրջանում:

Նկարիչը, կիսվելով  իր  ապագա  պլաններով, նշեց, որ իր  80-ամյակին  ընդառաջ   պատրաստելու   է  հոբելյանական  ցուցահանդես, որի  թեման, սակայն, չցանկացավ  բացահայտել: Սպասենք  մեր  հայրենակցի    ստեղծագործական  նորանոր  գլուխգործոցներին:

ԱՐՓԻ