Չուկոն Կազինո ունի՞

Սեպտեմբերի 17-ին Լաս Վեգասում տեղի կունենա Հրաչյա Մխիթարյանի, կամ որ հանդիսատեսի ականջին ավելի հարազատ է, Չուկոյի մենահամերգը: Ծրագրում կլինեն ինչպես հին ու նոր երգեր, այնպես էլ հումոր, նմանակում և այլն: Մեզ հետ զրույցում Չուկոն մասնավորապես նշեց, որ Լաս Վեգասում վերջին տարիներին հայերի թիվն ավելացել է, սակայն, ի տարբերություն Լոս Անջելեսի, Վեգասում հայկական մշակութային միջոցառումների պակաս կա: Հարցին, թե արդյո՞ք աղմուկի, լույսերի ու խաղատների մեջ մշակույթի համար տեղ կա, Չուկոն պատասխանեց հումորով,-«դա էլ իմ կազինոն է, մարդիկ կգան կնստեն խաղային ապարատի դիմաց, որը այս դեպքում բեմն է և այնտեղ կհայտնվեն երեք նշան միաժամանակ, ինչպես ապարատի վրա` մի քիչ հումոր, երգ և անսահման սեր: Շահումն էլ ջերմությամբ լեցուն մի ողջ երեկո: Չուկոն նաև խոստացավ, որ համերգից հետո ավելի մանրամասն կխոսի և կպատմի արդեն իսկ կայացած միջոցառման մարնամասների մասին…

Ա.Ս.