Շախմատային աշխարհում սպորտի սիրահարները հետևում են ԱՄՆ Սենթ Լուիզ քաղաքում անկացվող Սինքվիֆայդ/ SInquefied/ գավաթի 2015թ. գերմրցաշարին: Մրցաշարին մասնակցում է մեր հայրենակից Լևոն Արոնյանը:
Առաջատար հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը կարծես թե վերջին ժամանակներում շախմատային խաղում լուրջ անկում էր ապրում և վաղուց զիջել էր իր տեղը հայտնիների շարքում:
Մրցաշարից առաջ տրված այն հարցին, թե ինչ է մտածում իր ուժերի մասին, նա պատասխանել է. “Դե, ինչպես ասում են, Ամերիկան հնարավորությունների երկիր է, ուրեմն` տեսնենք…:”
Եվ տեսանք. հաջողությունը ժպտաց նրան առաջին տուրում, երբ դժվարությամբ, սակայն փայլուն հաղթանակ տարավ ամերիկացի Ֆաբիանո Կարուանի նկատմամբ: Սևերով խաղացող ամերիկացին այնքան համարձակ էր խաղում և նույնիսկ ոչ ստանդարտ, որ խաղի ընաթացքում հանդիսատեսը նրան անվանում էր “խելագար”: Հաղթանակից հետո Արոնյանը ժպիտով ասել է, որ չի զղջում իր նախորդ օրվա խոսքերի համար և խոստովանել, որ նա նախապես տեսնում էր հաղթանակներ տանելու բազմաթիվ ճանապարհներ:
Այնուամենայնիվ երկրորդ տուրում սևերով խաղացող շախմատիստը չկարողացավ հաղթել ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին և 32-րդ քայլում խաղն ավարտվեց ոչ ոքի:
Երրորդ տուրում նույնպես Արոնյանը չկարողացավ հաղթել Հոլանդիայի պատվիրակության ներկայացուցիչ Անիշ Գիրիին: 42-րդ քայլում սպիտակներով խաղացող Արոնյանը խաղն ավարտեց ոչ ոքի:
Առայժմ շախմատային գերմրցաշարի մրցաշարային աղյուսակը 2,5 միավորով շարունակում է գլխավորել Վեսելին Տոպալովը: Լևոն Արոնյանը կես միավորով է հետ առաջատարից:
Այսօր նա խաղալու է սևերով Ուելսի Սոյի հետ:
Հաջողություն մեր հայրենակցին: