ՔՊ-ականները մեղադրել են Քոչարյանին՝ գերիներ չբերելու համար

Երեկ տեղեկություն տարածվեց, որ Ադրբեջանից հայ ռազմագերիների խումբ է ժամանելու Հայաստան, հետագայում պարզվեց, որ ինքնաթիռը վայրէջք է կատարել առանց գերիների։ Ձևավորված ավանդույթի համաձայն՝ ՔՊ-ականները սկսեցին իրենց ապաշնորհությունը բարդել այլոց վրա, այս անգամ էլ թիրախում Ռոբերտ Քոչարյանն է։ Փաստորեն իշխանությունները չկարողացան գերիներ բերել Հայաստան, իսկ դրա համար մեղավոր են նշանակել Քոչարյանին։ Մասնավորապես մի ՔՊ-ական՝ Նաիրի Փեթակչյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հիշեք քոչի հարցազրույցը ու սաղովի եկեք լռենք։ ․․․ Ես չեմ զարմանա եթե ստեղ դրա մատը խառը լինի»։

Հետագայում պարզեցինք, որ Փեթակչյանը աշխատում է Մալաթիա-Սեբաստիայի թաղապետարանում։

Նշենք, որ Փեթակչյանն ապաակտիվացրել է իր ֆեյսբուքյան էջը։