Էսքան ժամանակ միտինգ չկար, ինչի՞ ռազմագերի չեք վերադարձրել. Գեւորգ Պետրոսյան

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասել է. «Գերիների հարցը շատ նուրբ ու հանգիստ աշխատանք է պահանջում». Դուք հասկանո՞ւմ եք այս մարդու անհոգ վերաբերմունքը: Այս մասին այսօր՝ մարտի 29-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

«Արա, բա որ քո տղեն գերի ըլներ,դ ու տենց կխոսայի՞ր: Դա հո կեսարյան վիրահատություն չի՞, որ նուրբ աշխատանք պահանջի: Էդ մարդկանց ծնողների համար ամեն րոպեն թանկ է: Հենց դռան բռնակը շարժվում է, էդ մարդիկ վեր են թռչում, սպասում են իրենց երեխեքին, իսկ դու նստել ես կառավարության շենքում, սրան-նրան հանձնարարություն ես տալիս, մի հատ էլ ձեր անգործությունն արդարացնում եք, թե նուրբ աշխատանք է պահանջում: Իրենք մեղադրում էին, որ միտինգների պատճառով գերիների հարցը չի լուծվում: Էսքան ժամանակ միտինգ չկար, ինչի՞ ռազմագերի չեք վերադարձրել»,-ասաց Պետրոսյանը:

Նյութի աղբյուր՝ News.am