Փաշինյանը նոր նշանակումներ է կատարել վարչապետի աշխատակազմում

ՀՀ Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է կատարել վարչապետի աշխատակազմում, որոշումները հրապարակված են կառավարության պաշտոնական կայքում:

Փաշինյանի որոշմամբ՝ Ռոման Վազգենի Սմբատյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կրթության, առողջապահության և աշխատանքի ոլորտների համակարգման և մեթոդաբանության վարչության պետ:

Փաշինյանի մեկ այլ որոշմամբ՝ Արա Ռոլանդի Մկրտչյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի որակի վարչության պետ: