Աշխատանքի վայրում եմ, աշխատում եմ ներկայումս. «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի ղեկավարը՝ աշխատանքից դուրս գալու և Սասուն Խաչատրյանի հետ հարաբերությունների մասին

Տեղեկություններ կան, որ Հատուկ քննչական ծառայության Ընդհանուր բնույթի հանցագործությունների գծով վարչության պետի տեղակալ Հրաչյա Մուշեղյանը, ով հայտնի է նաև որպես «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի ղեկավար, դադարեցնելու է իր լիազորությունները:

Tert.am-ի հարցին, թե իր ու ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանի միջև հակասություն կա՞, Հրաչյա Մուշեղյանը պատասխանեց.«Ես Ծառայության որևէ աշխատակցի կամ ղեկավարության՝ կոնկրետ պարոն Խաչատրյանի հետ որևէ հակասություն չունեմ»:

Հարցին, թե իսկ ՀՔԾ-ում իր աշխատանքից հրաժարվելո՞ւ է, Հրաչյա Մուշեղյանն ասաց.«Աշխատանքի վայրում եմ, աշխատում եմ ներկայումս: Անձնական բնույթի հարցերին չեմ ցանկանում պատասխանել կամ քննարկել»: