ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել Նավալնու գործով ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին օրինագիծ

Sun shines on the U.S. Capitol building, Monday, Nov. 2, 2020, on Capitol Hill in Washington. (AP Photo/Patrick Semansky)

Մի խումբ դեմոկրատ և հանրապետական սենատորներ Կոնգրես են ներկայացրել օրինագիծ՝ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի գործով հակառուսական պատժամիջոցներ սահմանելու մասին։ Այս մասին հայտնում է սենատոր Մարկո Ռուբիոյի (հանրապետական, Ֆլորիդա նահանգ) մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Օրինագիծը նախատեսում է կետային պատժամիջոցների սահմանում ռուս պաշտոնյաների նկատմամբ, ովքեր ներգրավված են միջազգային իրավունքի կոպիտ խախտումների մեջ, մասնավորապես խոսքը վերաբերում է Ալեքսեյ Նավալնու թունավորմանն ու բանտարկությանը։
Օրինագիծը վաշինգտոնյան վարչակազմից հաշվետվություն է պահանջում նաև ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության վերաբերյալ։

Օրինագծի կետերից մեկը նվիրված է «Հյուսիսային հոսք-2» գազատարին։ Կոնգրեսը կարծում է, որ պետքարտուղարը պետք է կոչ անի Գերմանիայի կառավարությանը հրաժարվելու գազատարի կառուցման օժանդակությունից։

shantnews.am