Փելոսին Թրամփին անվանել է «Պուտինի ծառա»

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին նախագահ Դոնալդ Թրամփին անվանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «ծառա» և ենթադրություն արտահայտել, որ Ռուսաստանը նրա դեմ կոմպրոմատ ունի։

«Չգիտեմ, թե ռուսներն ինչ ունեն նախագահ Թրամփի դեմ՝ անձնական, քաղաքական կամ ֆինանսական։ Ես չգիտեմ։ Այլ բացատրություն, թե ինչու է ԱՄՆ նախագահը հանդիսանում Պուտինի նման ծառա, չկա»,-ասել է նա CBS News-ի հետ հարցազրույցում։

Ավելի վաղ Փելոսին Կապիտոլումի վրա կատարված գրոհն անվանել էր նվեր Պուտինին։ Նրա խոսքով՝ Թրամփը «գործիք» է Ռուսաստանի ձեռքին՝ աշխարհում ժողովրդավարության դերի նվազեցման համար։

Փելոսին Թրամփին համարում է վտանգավոր և կարծում, որ նրա դեմ պետք է քրեական հետապնդում սկսել։

shantnews.am