5 ռազմական օդանավ է Թուրքիայից մեկնել Ադրբեջան․ թուրքագետ

Երեկ ևս 5 ռազմական օդանավ է Թուրքիայից մեկնել Ադրբեջան։ Այս մասին հայտնում է թուրքագետ Վարուժան Գեղամյանը։

«Այսպիսով, միայն վերջին երկու օրվա ընթացքում այդ Ադրբեջան մեկնած թուրքական ռազմական օդանավարի թիվը հասել է 12-ի։ Հավանաբար, նախապատրաստվում է Ադրբեջանում Թուրքիայի ռազմաբազայի հիմնումը։

Բացառել չի կարելի իհարկե նաև ռազմատեխնիկայի փոխադրումը։ Հիշեցնեմ, որ այս ուղղությամբ միայն անցյալ տարի ըստ պաշտոնական տվյալների դեպի Ադրբեջան թուրքական ռազմական արտահանումը մեծացել է 198%-ով»,-նշել է նա։