Ոչ միայն թուրքականի փոխարեն. ռուսական ապրանքները տեղ են գտնում հայկական շուկայում

Դեպի Հայաստան ռուսական արտահանման զարգացման և առևտրային ներկայացուցչության հնարավորությունների մասին Sputnik Արմենիային պատմել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության առևտրական ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն:

– Ռուսաստանում վերջին տարիներին նկատելիորեն աճել է ոչ հումքային արտահանման մասնաբաժինը։ Ի՞նչ է անում Առևտրային ներկայացուցչությունը դեպի Հայաստան ռուսական արտահանման ծավալները մեծացնելու համար՝ այդ թվում կորոնավիրուսի համավարակի պայմաններում:© SPUTNIK / NAIRA MELQUMYANՄարդիկ սկսել են քիչ ծախսել. ինչպես են համավարակն ու պատերազմն ազդել տնտեսության վրա

– Մենք ուղեկցում ենք ռուսական բիզնեսը Հայաստանի շուկայում, օգնում ենք գործընկերներ գտնել և բանակցություններ սկսել, նրանց հետ մասնակցում ենք ցուցահանդեսներին։ Ռուսաստանի Դաշնության իշխանության մարմինների հետ սերտ համագործակցությամբ տարածաշրջանային բիզնես առաքելություններ ենք կազմակերպում ռուսական և հայկական ընկերությունների ներկայացուցիչների հետ: Այսպես, օրինակ, 2020 թվականին Հայաստանում Ռուսաստանի Առևտրային ներկայացուցչությունը 23 բիզնես առաքելություն է իրականացրել Ռուսաստանի Դաշնության տարբեր սուբյեկտներից, ներառյալ Մոսկվան և Սանկտ Պետերբուրգը, ընդ որում՝ վերջին ամիսներին մենք սկսել ենք այդ առաքելություններն ակտիվորեն իրականացնել տեսակոնֆերանսների ձևաչափով՝ հայտնի պատճառներով։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am